Armnewstv.am-ը գրում է.
Ուժեղ քամին գետնին է հավասարեցրել Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի նախկին մասնաշենքը: 8 մետր բարձրությամբ ու 19 մետր երկարությամբ պատից միայն հիմքն է մնացել: Կառույցը վթարային էր: Գյուղատնտեսականի նախկին շենքը չի շահագործվում 88-ի աղետից հետո: Ըստ Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոնի` 20 մետր վայրկյան ուժգնությամբ քամին այլ վնասներ չի պատճառել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/news/24312
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



