Ալբերտ Վիկտոր Գրեյսոնը 1881 թ.-ին ծնված անգլիացի քաղաքական գործիչ էր: Նա սոցիալիստ էր և հայտնի էր իբրև զվարճալի և ազնիվ մարդ: Իր ազնվության պատճառով նա մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչների ատելությունն էր հարուցում: Թեպետ Գրեյսոնը երեք տարի պատգամավոր էր, նա դժվարանում էր աջակցություն ստանալ այլ քաղաքական գործիչներից և պարտվեց այն ընտրությունների մեծ մասում, որոնցում առաջադրված էր նրա թեկնածությունը: Նա մի քանի տարի ճանապարհորդեց աշխարհով մեկ՝ ելույթներ ունենալով տարբեր թեմաների շուրջ: Այդ ելույթների ընթացքում նա հաճախ էր բարձրաստիճան գործիչներին, այդ թվում վարչապետին մեղադրում կոռուպցիայի մեջ: Նա ասում էր, որ վարչապետը վաճառում է քաղաքական պաշտոնները: Պարզվեց, որ նրա այս մեղադրանքները միանգամայն հիմնավոր էին. վարչապետի համար այդ առուծախով զբաղված էր Մոնդի Գրերգորի անունով մի մարդ:

1920 թ.-ին Գրեյսոնը փորձում էր մի դավադրություն բացահայտել: Այդ տարվա սեպտեմբերին Գրեյսոնի վրա հարձակվեցին և ծեծեցին նրան, որպեսզի նրան ստիպեին նահանջել: Ծեծով ոչնչի հասնել չհաջողվեց, քանի որ Գրեյսոնը շարունակեց ելույթներով հանդես գալ և սպառնալ, որ կբացահայտի ճշմարտությունը: Սեպտեմբերի վերջին, երբ Գրեյսոնն իր ընկերների հետ նստած զրուցում էր, նա մի հեռախոսազանգ ստացավ: Նա հեռացավ իր ընկերների մոտից՝ ասելով, որ ստիպված է կարճ ժամանակով մոտակա հյուրանոց գնալ: Հետագայում պարզվեց, որ նա ստել էր ընկերներին. նա այդպես էլ հյուրանոց չգնաց, այլ գնաց Մոնդի Գրեգորիի տուն: Պարզ չէ՝ ինչու նա իր ընկերներից թաքցրեց, թե իրականում ուր էր պատրաստվում գնալ: Այս դեպքերից մի տարի Գրեյսոնն ասել էր ընկերներին, որ ինքը գիտի, որ Բրիտանական հետախուզական ծառայության հրամանով Գրեգորին լրտեսում է իրեն: Սրանից հետևում է, որ Գրեգորին վստահելի մարդ չէր, ուստի հասկանալի չէ, թե ինչու Գրեյսոնը գնաց իր հակառակորդի մոտ:
Այն ականատեսը, ով տեսել էր, թե ինչպես էր Գրեյսոնը մտնում Գրեգորիի տուն, պարզապես պատահական անցորդ չէր: Ականատեսը Ջորջ Ջեքսոն Ֆլեմվելն էր՝ այն մարդը, ով նկարել էր Գրեգորիի դիմանկարը: Սա նշանակում է, որ նա գիտեր, թե Գրեյսոնը կոնկրետ ինչ տեսք ուներ: Դրանից հետո Գրեյսոնին տեսնողներ չեն եղել: Այդպես էլ չհաջողվեց պարզել, թե Գրեգորիի տանը ինչ էր պատահել նրա հետ: Գրեգորին դեռևս 12 տարի շարունակեց քաղաքական պաշտոններ վաճառել: Երբ ի վերջո նա բռնվեց, նրան հաջողվեց խուսափել պատասխանատվությունից՝ շանտաժի ենթարկելով այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ում ինքը քաղաքական պաշտոններ էր վաճառել: Ասում են, որ հենց նա է կանգնած Զինովևի նամակի հետևում: Այն նախատեսված չափով չօգնեց Լեյբորիստական կուսակցությանը, սակայն օգնեց հասնել Լիբերալ կուսակցության փլուզմանը: Գրեգորին կասկածվում է նաև դերասանուհի Էդիթ Ռոզի սպանության մեջ: Այս դերասանուհին մահացավ այն բանից հետո, երբ փոխեց իր նախնական կտակը, որով Գրեգորիին էր կտակում 29.962 դոլար:



