Երկու տարի առաջ համացանցում հայտնվեց մի տարօրինակ տեսանյութ, որը նկարահանվել էր Լենինի դամբարանում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է սարկոֆագի մեջ պառկած առաջնորդը բարձրացնում ձեռքը, ամբողջ մարմնով առաջ ձգվում և ետ ընկնում:

Ի սկզբանե տեսանյութը մեծ աղմուկ չբարձրացրեց: Բոլորը միակարծիք մտածեցին, որ դա կամ մոնտաժ է, կամ հատուկ էֆեկտների արդյունք: Սակայն տեսանյութը հայտնվեց ամերիկացի փորձագետների ձեռքերում, ովքեր երկար ժամանակ ապացույց էին փնտրում, որ Կրեմլում շրջում են Ռուսաստանի նախկին տիրակալների ուրվականները: Այդ պատմություններից ամենատարածվածը հենց Լենինի ուրվականի մասին պատմությունն է:

«Մենք ապշած էինք արդյունքներից: Մեր մասնագետները նույնիսկ մոնտաժի նշույլ չեն գտել: Ավելին, կադրավորման թվերը և ժապավենի վրա նշված ժամանակը լիովին համապատասխանում են դամբարանում օգտագործվող տեսախցիկների նորմատիվներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել