Life.panorama.am-ը գրում է.

«Եթե ամուսնանայինք, նոր սկսեինք  Արշալույսի հետ  աշխատել, միգուցե դժվար լիներ». Լուսինե Երնջակյան

Մի քանի օր առաջ  Երևանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ «Անտեր Ground» հոռետեսական կատակերգության պրեմիերան, որի բեմադրիչը Լուսինե Երնջակյանն է: Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ ներկայացման մեսիջների, դրա նորովի բեմադրման, թատրոնի այսօրվա դերի, ամուսնու հետ աշխատելու և մրցանակների մասին:

 

-Օրերս տեղի ունեցավ «Անտեր Ground»-ի պրեմիերան, որը նվիրված է տուֆազարդ Երևանի պայծառ հիշատակին, հիմա Երևանը «Անտեր Ground»-ի  փուլու՞մ է:

-Կարծում եմ՝ ոչ. եթե այդպես լիներ,  ինձ թվում է,  ամեն ինչ արդեն ավարտված կլիներ: Մենք ներկայացման մեջ էլ փաստում ենք, որ այդ փուլում չենք. վերջում ասվում է, որ վստահ ենք՝ Երևանը միշտ եղել է, կա ու կլինի: Այդ  հավատը եթե չլինի, ներկայացման իմաստն էլ կկորչի:

-Ներկայացման մեջ  «Անտեր Ground»-ից  խուսափելու ուղիներ եք տալիս, կարծում եք՝ հնարավո՞ր է կանխել  սպառնացող վտանգները:

 - Որ  ասեմ՝ ներկայացման մեջ  կոնկրետ բաղադրատոմս ենք տալիս, ասում ենք՝ այսպես արեք, այնպես արեք ու ամեն ինչ լավ կլինի՝ոչ: Պարզապես հանդիսատեսին սթափեցնելու, աչքերը բացելու  նպատակ ունենք: Փորձում ենք ցույց տալ, թե ինչ է կատարվում մեր շուրջը, զգուշացնել, որ  եթե  շարունակենք այսպես ապրել, մի օր պարզապես  չենք ունենա Երևանը, այն ինչ տեսնում ենք, հնարավոր է՝ մեր երեխաները չտեսնեն: Կոչ ենք անում պահպանել  մեր քաղաքը և  նույնիսկ՝ վերադարձնել այն Երևանը, որն ունեցել ենք: 

-Պիեսի հեղինակ Արա Երնջակյանն այն բեմադրել է 1998 թվականին, այսինքն՝ այն ժամանակ էլ է այս խնդիրը եղել:  Այդ օրերից մինչև հիմա ի՞նչ է փոխվել,  խնդիրը շարունակու՞մ է մնալ արդիական:

-Ցավոք՝ այո. խնդիրը շարունակում է մնալ արդիական: Եթե 98-ին այս ներկայացման որոշ ռեպլիկներ ցավ էին արթնացնում, հիմա դրանք արդեն ծիծաղով են ընդունվում: Խնդիրը կա,  և մենք մեզ իրավունք վերապահեցինք նորովի ներկայացնել այն հանդիսատեսին և վերջինիս հետ թեմայի շուրջ երկխոսության մեջ մտնել:

-Ստացվե՞ց:

-Դեռ  երկու ներկայացում է եղել, և այս երկուսի կտրվածքով կարող եմ ասել, որ այո, երկխոսությունը կայացավ, հանդիսատեսն ընկալեց մեսիջները, և, հուսով եմ, նաև՝ հետևություններ արեց:

Գիտեմ, որ ձեր հայրը՝ Արա Երնջակյանը,  մշտապես ձեզ խորհուրդներ է տալիս, իսկ դու՞ք նրան. բանը հասե՞լ է դրան:

-Դեռ դպրոցական տարիներից ես նրա ամենամեծ քննադատներից եմ եղել, իմ կարծիքը՝ ճիշտ, թե սխալ՝ չգիտեմ, միշտ հայտնել եմ: Մեզ մոտ այս դեպքում ոչ թե հայր-դուստր, այլ ընկերական հարաբերություններ են: Մենք մեր քննարկումների ժամանակ կարող ենք նույնիսկ աշխատանքային վեճի հասնել, ինչից ծնվում է ոսկե միջինը՝ ճիշտ տարբերակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել