vazgen-safaryan (1)Araratnews.am-ը գրում է.

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ կուտակային կեսնաթոշակային բարեփոխման համակարգը չի կարող արդյունավետ աշխատել:

«Այն պետք է կամավորության սկզբունքով լիներ եւ այդ գումարները ովքեր կցանկանային, թող իրենց ապագայի համար մուծեին: Եվ այդ փողերը դառնային երկար փողեր Հայաստանի տնտեսության մեջ ներդնելու համար, որովհետեւ մենք այսօր ունենք 480 հազար աշխատող, բայց 512 հազար թոշակառու: Մի քանի տարում, եթե մեզ հաջողվեր աշխատողների թիվը մեծացնել, դարձնել մինչեւ 1 միլիոն մարդ,  արդյունքում կստացվեր, որ 2 աշխատողը 1 թոշակառուի կպահեր ու թոշակների հարցը կլուծվեր»,-ասաց Սաֆարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել