Աշխարհում դեռ կա երկու պետություն, որտեղ ամուսնալուծությունը օրենքով արգելված է:
Առաջինը՝ Վատիկանը (դե կարելի է հասկանալ) և երկրորդը՝ Ֆիլիպինները: Աշխարհի ցանկացած երկրում կարող ես բաժանվել քո ընտրյալից, բայց այս երկու երկրներում դա չի կարելի անել:
Վատիկանի բնակչությունը հազար մարդուց քիչ է, բայց, համաձայն կաթոլիկ դոկտրինայի, նրանց չի կարելի ամուսնալուծվել: Ֆիլիպինների քաղաքացու համար նույնպես դա անօրինական է: Ամուսնալուծությունը հնարավոր է միայն ծայրահեղ դեպքերում, բայց գործընթացը կարող է ձգձգվել երկու տարի և արժե այնքան, որքան տարեկան վաստակում է մեկ միջին վիճակագրական ֆիլիպինցին: Գոյություն ունեն միայն մի քանի բացառություններ, մասնավորապես, միայն ֆիլիպինցի մուսուլմանները կարող են ամուսնալուծվել:
Սիրեցեք զմիմյանս
Սիրեցեք զմիմյանս
Նյութի աղբյուր՝ http://ashxarhishurj.blogspot.com/2014/03/blog-post_6305.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




