Դեռ հին ժամանակներից մարդիկ պատմել են այլմոլորակայինների մասին ու հավատացել դրանց գոյությանը: Ստորև ներկայացնում ենք այլմոլորակայինների մասին մարդկանց կողմից պատմված ամենահետաքրքիր պատմությունները, որոնք գիտնականներն աբսուրդային են համարում:

 5  Անտիկ այլմոլորակայիններ


«Անտիկ այլմոլորակների» հետ կապված գաղափարի համաձայն՝ մարդիկ մասսայաբար ազդեցության են ենթարկվել մի խումբ այլ մոլորակայինների կողմից, ովքեր անցյալում Երկիր են այցելել: Ասում են, թե պրիմատների ու մարդկանց էվոլյուցիայի մեջ նրանք իրենց ուղղակի դերն են ունեցել: Այս տեսություններին հավատացողները պնդում են, որ սրան հասնելու համար նրանք գենետիկական փոփոխությունների են ենթարկել՝ զուգավորելով ու երկու տեսակներին միավորելով: Բացի այդ, նրանք մեծապես նպաստել են տարբեր քաղաքակրթությունների զարգացմանը, ու նրանց մշակույթներում կրոնի ու տեխնոլոգիաների զարգացմանը: Առաջին անգամ այս տեսությունը սկսեց տարածվել 1968 թ.-ին, երբ լույս տեսավ Էրիկ վոն Դանիկենի «Աստվածների կառքերը» աշխատությունը, սակայն տեսության գաղափարը գոյություն ուներ դեռևս 19-րդ դարի կեսից:
Այսպես, ըստ նրանց, աշխարհի տարբեր մշակույթներում գոյություն ունեցող կրոնները, որոնք նշում են հրեշտակների ու դևերի գոյության մասին, իրականում այլմոլորակայիններն են, ում զարգացած տեխնոլոգիաները մարդկանց կողմից որպես աստվածային են ընդունվել:

«Անտիկ այլմոլորակայինների» տեսության համաձայն՝ այլմոլորակայինները մտածված խաբել են մարդկանց՝ նրանց ստիպելով հավատալ, որ իրենք աստվածներ են, ստեղծել են կրոն, որը կնպաստեր մարդկանց ավելի արդյունավետ զարգացմանը: Այս տեսության համաձայն՝ այլմոլորակայինները մինչ այժմ էլ շարունակում են ուսումնասիրել, թե ինչպես են ապրում ու զարգանում մարդիկ` իրենց սարքավորումներն ու կենտրոններն ունենալով կամ Երկրի, կամ էլ ինչ-որ տեղ Արեգակնային համակարգում:  

 4  Հրեշտակներ ու դևեր


Անտիկ այլմոլորակայինների հետ կապված պատմությունները ի վերջո հանգեցրել են Ռաելիզմ կոչվող կրոնի առաջացմանը: Ռաելյան շարժումը սովորեցննում է, որ կյանքը Երկրի վրա ստեղծվել է այլմոլորակայինների կողմից: Նրանք այն Էլոհիմ են կոչում: Էլոհիմի անդամները մարդկանց տեսք ունեն, ու նրանց շփոթել են հրեշտակների ու աստվածների հետ: Աստվածաշունչը լի է հրեշտակների ու դևերի մասին պատմություններով: Կարելի է բազմաթիվ պատմություններ գտնել հրեշտակների մասին, որոնք ապրում են ինչպես դրախտում, այնպես էլ Երկրի վրա: Քրիստոնեական ավանդույթների համաձայն՝ դևերն ու հրեշտակները նույն դասից են եղել: Նրանք հոգևոր, անմահ էակներ են: Դևերը 200 հրեշտակներ էին, ովքեր ընդվզեցին ու լքեցին դրախտը՝ վտարվելով ու իջնելով Երկիր, ապա ամուսնացան մարդ-կանանց հետ ու երեխաներ ունեցան:
Ղուրանում հրեշտակների մասին պատմություններից մեկում նշվում է Իբլիսի (Սատանա, Լուցիֆեր) մասին, ով ընդվզում է, ու այդ պատճառով դրախտից վտարվում Երկիր, որտեղ մարդկանց մեջ շարունակում է չարություն ու անհնազանդություն տարածել: Կաթոլիկ եկեղեցու համաձայն՝ բոլոր հրեշտակներն ի սկզբանե որպես բարի արարածներ են ստեղծվել, սակայն դրանցից մի քանիսը որոշում են չար լինել: Ասվում է, որ հրեշտակները հավատքի կարիք չունեն, քանի որ նրանք արդեն իսկ ունեն երկնային գիտելիքները: Սա նշանակում է, որ նրանց անհնազանդության քայլերը աններելի մեղք են: Այլմոլորակայինների՝ երկնային կյանքի մեջ միջամտության մասին գաղափարները կարելի է գտնել ժամանակակից կրոնական Թելեմա փիլիսոփայության մեջ: Թելեան հիմնադրվել է 20-րդ դարի առաջին կեսին՝ բրիտանացի գրող Ալիստեր Քրոուլիի կողմից:

Քրոուլին առաջ քաշած Թելեմայի  համակարգը սկսում է «Օրինաց» գրքից, որն ինչպես նա է նշում, ուղղակի թելադրանք է Այուասի կողմից: Այուասը, ինչպես նրանք են նշում, սուրբ պահապան հրեշտակն էր: Այս կրոնի գաղափարախոսությունն է. «Արա այն, ինչ կամքդ է թելադրում օրենքի սահմաններում»:

 3  Սև հագուստով մարդիկ


Այլմոլորակայինների մասին տեսությունը հիմնված է չբացահայտված այն թռչող օբյեկտների հիման վրա, որոնք մարդիկ վերագրում են այլ մոլորակների կամ ոչ-մարդկանց: Ժամանակակից մարդկանց համար այս գաղափարը բավականին պարզ է հնչում, սակայն 1940-1960-ականներին, երբ մարդիկ ՉԹՕ-ներ էին նկատում, այն համեմատաբար ավելի նոր կոնցեպտ էր: Սև հագուստով մարդիկ սև կոստյումներ հագած տղամարդիկ են կամ այլ մոլորակայիններ, ովքեր հետապնդում են այլմոլորակայինների, ու նրանց լռեցնում Երկրի վրա: Շատ դեպքերում այս տղամարդիկ պնդում են, որ կառավարության գործակալներ են, սակայն մյուս դեպքում նշվում է, որ սրանք իրականում «անտիկ այլմոլորակայիններ» են: Այն մարդիկ, ովքեր վկայել են, որ հանդիպել են սև հագուստով մարդկանց, նշել են, որ նրանք մանրամասն տեղեկացված են բոլորի մասին՝ ասես մարդիկ, ում հետ նրանք գործ են ունենում, երկար ժամանակ նրանց հսկողության տակ են գտնվել: Ասում են նաև, որ այս մարդիկ ամենօրյա պարզ առարկաներից՝ ինչպես, օրինակ, գրիչից, ուտելու սպասքից կամ ուտելիքից խառնվում են ու շփոթվում, իսկ նրանց խոսքում կարելի է լսել հնեցված խոսակցական բարբառ: Նրանք, ովքեր հանդիպել են այս մարդկանց, նշում են, որ նրանք անձը հաստատող փաստաթղթեր ունեն, սակայն ամեն անգամ նրանց անունը փնտրելիս տեղեկանում են, որ նման մարդ գոյություն չունի, և կամ երկար տարիներ առաջ մահացել է: Նշում են նաև այն մասին, որ նրանք տարօրինակ ժպիտ ու անընդմեջ թեթև ծիծաղ ունեն: Այս երևույթի մասին հաճախ էր լսվում 1950-ականներին ու 1960-ականնորին, սակայն որոշ հետազոտողներ՝ այդ թվում նաև Ջոն Քիլն ու ուրիշները, առաջ էին քաշում այն տեսակետը, որ նմանություն կա սև հագուստով մարդկանց ու ավելի վաղ պատմվող դիվային արարածների հանդիպելու երևույթների միջև: Քիլը ենթադրում է, որ այս արարածները այն նույն երևույթի ժամանակակից դրսևորումներն են, որոնք մարդիկ նախկինում պատմում էին, թե դևեր են տեսել: «Սև մարդ» տերմինը դարեր շարունակ օգտագործվել է նկատի ունենալով սատանային: 

 

 2  Տեխնիկական ժամանակակից զարգացումները


Երկրորդ աշխարհամարտի ընթացքում դաշնակիցների ռազմաօդային օդաչուները թե՛ եվրոպական, և թե՛ խաղաղօվկիանոսյան տարածքների երկնքում հաճախ հանդիպում էին թռչող անծանոթ օբյեկտներ: Պատերազմի տարիներին աշխարհը մտավ մի նոր տեխնիկական ու տեխնոլոգիական զարգացման դարաշրջան: Այսպիսի մի օրինակ էր ամերիկյան SR-71 Blackbird (Սև թռչուն) ռազմավարական հետախուզական օդանավը, որը նախագծվել է 1960-ականներին, ու այժմ համարվում է աշխարհի ամենաարագ օդանավը: 1903թ.-ին Ուիլբուր Րայթը ինքնաթիռով արագության ռեկորդ էր սահմանել՝ 11 կմ/ժ-ում: 1976թ.-ին SR-71 Blackbird ինքնաթիռը 3529 կմ/ժ արագություն սահմանեց: Օդանավի ղեկին ռեկորդի գրանցման ժամանակ Էլդոն Ջոերսն էր, սակայն այս ինքնաթիռը կարող է նաև թռչել ու հաջողությամբ վայրէջք կատարել առանց օդաչուի:

Ժամանակակից աշխարհում այնպիսի կազմակերպություններ կան, որոնք ուսումնասիրում են այլմոլորակայինների հետ հանդիպումների մասին գաղտնի պահվող տեղեկությունները՝ համագործակցելով ականատեսների ու կառավարությունների հետ: 

Որոշ մարդիկ պնդում են, թե տեխնիկական զարգացումները Երկրորդ աշխարհամարտից հետո այլմոլորակայինների աջակցության միջոցով են տեղի ունեցել:
Շատերն էլ կլիմայական փոփոխություններն ու ապոկալիպսի մասին կանխագուշակությունները կապում են այլմոլորակայինների գաղտնի միջամտության հետ:

 1  Արեգակի հրաշքը


1917թ.-ի մայիսին Պորտուգալիայի Ֆատիմա բնակավայրում ինչ-որ տարօրինակ բան սկսվեց՝ երեք հովիվ երեխաների հետ: Իրադարձությունները, որոնք սկսեցին կատարվել, կոչեցին «Մեր Ֆատիմայի լեդին»: 1917թ. մայիսի 1-ից երեխաները պնդում էին, թե «արեգակից էլ պայծառ ինչ-որ կնոջ են տեսել, ավելի մաքուր լույսի ճառագայթներ արձակող, քան բյուրեղը»: 

Այս արարածը երեխաներին հայտնվել է հետագա 6 ամիսների ընթացքում՝ ամեն 13-րդ օրը` մայիսի 13-ից սկսած: 10-ամյա Լուսիա Սանտոն պատմել է, թե իրեն երևացած կինը իրենց 3 գաղտնիք է բացահայտել, որոնք այժմ հայտնի են որպես «Ֆատիմայի երեք գաղտնիքները»: Հազարավոր մարդիկ այցելում են Ֆատիմա ու Ալջուստրել բնակավայրեր՝ լսելով այստեղ տեղի ունեցող հրաշքների մասին: Մինչ արեգակի հրաշքը, կինը խոստացել էր երեխաներին, որ 1917թ.-ին հոկտեմբերի 13-ին նա իր ինքնությունը կբացահայտի այնպիսի հրաշք գործելով, որ բոլորը կսկսեն հավատալ:

1917թ.-ի հոկտեմբերի 13-ին Պորտուգալիայի Ֆատիմա բնակավայրի մոտ գտնվող Կովա դա Իրա դաշտավայրում արեգակի հրաշքին ականատես եղավ 50.000-100.000 մարդ: Համաձայն ականատեսների պատմությունների՝ անձրևից հետո ամպերը ցրվել են ու երևացել է արեգակը՝ անթափանց պտտվող սկավառակի տեսքով: Ասում են, թե այն ավելի աղոտ էր ու բազմագույն լույսեր էր ճառագում Երկրի, մարդկանց ու շրջապատող ամպերի վրա: Այնուհետև, արեգակը զիգզագաձև սկսել է շաժվել դեպի Երկիր ու անձրևից թրջված ամեն ինչ միանգամից չորացել է: Պատմում են, որ այս ամենը տևել է մոտ 10 րոպե:

1917թ.-ի հուլիսի 13-ին կինը երեխաներին 3 գաղտնիք է բացահայտում, որոնք հակասական են ընդունվում կաթոլիկ եկեղեցու կողմից, ու դրանք ամբողջությամբ չեն ներկայացվում հասարակությանը, այլ մաս-մաս. վերջինը բացահայտվել է 2000թ.-ին:

Առաջին գաղտնիքը դժոխքի տեսիլքն էր: Երկրորդը այն, որ Առաջին աշխարհամարտը կավարտվի՝ կանխագուշակելով Երկրորդ աշխարհամարտը: Երկրորդ գաղտնիքը հանրությանը հայտնեցին  մինչև 1941թ.-ը, երբ Երկրորդ աշխարհամարտն արդեն սկսել էր:
Ամենամեծ հակասություները կապված են երրորդ գաղտնիքի հետ, որը բացահայտվել է 2000թ.-ին: Ըստ այս գաղտնիքի՝ 20-րդ դարում քրիստոնյաների հալածանքներ պետք է լիներ, որը գագաթնակետին պետք է հասներ Պողոս Երկրորդ պապի սպանության ձախողման ժամանակ: Այնուամենայնիվ, երրորդ գաղտնիքը պատմական փաստերի հետ այնքան էլ չի համապատասխանում: Երրորդ գաղտնիքում նշվում էր նաև, որ օվկիանոսները կծածկեն երկրի մեծ մասը, ու միլիոնավոր մարդիկ կանհետանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել