zoloto-germaniiAraratnews.am-ը գրում է.

Մարտի 14-ին ոսկու գները սահմանել են վերջին կես տարվա ռեկորդ, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով։ Մեկ ունցիայի համար նախօրեին վճարվել է 1383.5 դոլար։ Ոսկու գների աճը չի դադարում վերջին վեց շաբաթվա ընթացքում։

«Աշխարհաքաղաքական լարվածությունը ոսկու գները էլ ավելի է բարձրացրել, ներդնողները ոսկի են գնում։ Սակայն ոսկու գնի աճն այս շաբաթ կարող է սահմանափակվել ԱՄՆ-ի դաշնային պահուստային ֆոնդի կողմից, որը նախատեսում է կրճատել պարտատոմսերի հետ գնումը», - Bloomberg գործակալությանն ասել է Everbright Futures ընկերության փորձագետ Սուն Յոնգանգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել