Life.panorama.am-ը գրում է.

«Հայերը միշտ էլ ջերմ են ընդունում, հայերի ջիգյարը ոչ մի ազգ չունի». Դավիթ Սեխպեյան

Դերասան Դավիթ Սեխպեյանը, ով վերջին շրջանում կնոջ հետ բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, այնտեղ էլ շարունակում է մասնագիտական  բուռն աշխատանքներ տանել և դեռ հասցնում է դրան զուգահեռ զբաղվել երաժշտությամբ: Life.panorama.am-ը զրուցել է դերասանի հետ և պարզել՝ հարմարվել է արդյոք  նա ամերիկյան կյանքին, տեղի հանդիսատեսին, ինչով է  այժմ զբաղված և արդյոք պատրաստվում է մնալ ԱՄՆ-ում:

 

-Լաս Վեգասի և Լոս Անջելեսի  բեմերում  խաղացել եք «Ամեն ինչ վաճառվում է» 

ներկայացման մեջՍա առաջին դեպքն էոր այնտեղ հայկական թատերախումբ է 

հանդես գալիսինչպե՞ս դիմավորեց ձեզ տեղի հայ համայնքըձեզ ճանաչեցի՞ն:

-Վեգասում առաջին անգամն էր, որ խաղում էինք կոնկրետ այնտեղ ապրող հայերի համար՝ հենց Վեգասի թատրոններից մեկում, և ևս երեք ներկայացում ունեցանք Լոս Անջելեսում:  Դե հայերը միշտ էլ ջերմ են ընդունում, հայերի ջիգյարը ոչ մի ազգ չունի (ծիծաղում է):

-ԱՄն-ում աշխատելու և ձեր ոլորտում քայլեր անելու ճանապարհին ի՞նչ խոչընդոտներիեք բախվել:

-Ամեն բան էլ երբ զրոյից ես սկսում, միշտ դժվար է: Այնուամենայնիվ, ամեն ինչ հրաշալի է՝ անկախ դժվարություններից: Կյանքի նոր էջը միշտ էլ հետաքրքիր է, և հետո՝ կինս կողքիս է, ուրեմն ամեն ինչ հրաշալի է:

-Այդտեղի հանդիսատեսից գո՞հ եք:

-Այստեղ հիմնական գործող հայկական թատրոն չկա. դա է շատ վատ, բայց փոխարենը կա հրաշալի հանդիսատես: Երբ վերջինս բեմից ստանում է դրական լիցքեր, միշտ էլ շատ շնորհակալ է լինում: Ես էլ շնորհակալ եմ մեր հայ հանդիսատեսին:

-Նշել եքոր ԱՄՆ մեկնել եք նաև ձեր կարիերայում առաջ քայլ անելու համարհիմա ո՞ր 

փուլում եքու՞ր եք հասել և ինչի՞ եք ձգտում:

-Ձգտում եմ ու դեռ կձգտեմ: Ամեն ինչ հրաշալի է, իհարկե, կան բաներ, որ օտար են ինձ, բայց ես երբեք դեմ չեմ կյանքից նոր բաներ սովորել, ուղղակի կարոտն է խեղդում մի տեսակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել