Լինում է և այսպես:
Շտապում եմ բոլորիդ տխրեցնել, եթե նոր էիք գնել համաշխարհային քարտեզ ու կախել էիք այն ձեր տանը կամ գրասենյակում, ուրեմն դուք անիմաստ գումար եք կորցրել, որովհետև ձեր քարտեզներն արդեն իսկ հին են, դարն ապրած: Ուկրաինան երեկ Եվրոպա մտնելու համար վճարեց Ղրիմով, այնքան պայքարեցին, որ Ղրիմը դարձավ Ռուսաստան: Եվրոպան ցնցված է այս ամենից, ԱՄՆ-ն այլևս չգիտի՝ ի՞նչ անի: Բայց հալալա Արևմուտքին, լավ աշխատեցին, մեկ էլ ոնց կարար ՌԴ-ն այսքա՜ն հեշտ Ղրիմ ունենալ:
Դե ստվերի ներքո մնաց, բայց չմոռանանք նաև իտալացիներին. Իտալիան նույնպես ցնցումիկների մեջ էր. նրբանկատ Եվրոպայի սրտում Վենետիկն ու Վերոնան անջատվում են Իտալիայից, բայց դե իրանց կարել է, իրանք միշտ ճիշտ են: Այսպես Իտալական կանացի Երկարաճիտ կոշիկը նույնպես խարխլվում է:
Դերասան Կարեն Մկրտչյանը երեկ մեկնեց Գերմանիա՝ բուժում ստանալու համար: Հաջողություն Կարենին, հույս ունեմ, որ Գերմանիայից կվերադառնա Կարենը ապաքինված ու մեզ կուրախացնի իր դերասանական վարպետությամբ: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր կանգնեցին Կարենի կողքին թեկուզ ամենափոքրիկ օգնությամբ:
«Կյանիք խոսքի» հիմնադիր Ուլֆ Էկմանը քցեց յուրայիններին, նա հայտարարել է, որ միանում է Կաթոլիկ եկեղեցուն: Բա տենց էլ պետքա լիներ լավ փող աշխատեց, գնաց Ադրբեջան Ալիևենց արձանների դեմը չոքավ մի երկու կոպեկ էլ տեղից փող ստացավ էլ իրան «կյանքի խոսքն» ինչին էր պետք: Տենանք Հայաստանում ի՞նչ կկատարվի:



