1in.am-ը գրում է.
Ղրիմում հանրաքվեն համապատասխանել է միջազգային նորմերին և ժողովրդավարական ընթացակարգերին: Այս մասին ITAR-TASS-ին հայտարարել է միջազգային դիտորդների առաքելության ղեկավար Մատեուշ Պիսկորսկին:
«Հանրաքվեն համապատասխանել է տեղի օրենսդրությանը և անցել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Այն, ինչ մենք տեսանք Ղրիմում, ոչնչով չի տարբերվում ցանկացած ժողովրդավարական երկրի հանրաքվեից»,- ասել է նա:
«Դիտորդները հանգել են այն եզրակացության, որ ամեն ինչ համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին»,- հայտարարել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչ, Հունաստանի պատգամավոր Հարալամպոս Անգուրատիսը:
Եվրախորհրդարանում Ավստրիայի ներկայացուցիչ Յոհան Շտադլերը նշել է, որ ոչ մի ընտրատեղամասում սադրանքներ չի նկատել:
Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր՝ Լատվիայի ներկայացուցիչ Տատյանա Ժդանոկը նշել է, որ «մարդիկ շնորհավորում էին միմյանց, և դրանով այս հանրաքվեն տարբերվում էր մյուսներից»:



