Հարց

Ինձ մոտ առաջացել է սեր խաղադրույքների հանդեպ: Խաղադրույք եմ անում սպորտում և ցավոք ավելի շատ  պարտվում եմ, քան շահում: Այս անգամ էլ պարտվել եմ ու որոշեցի դիմել Ձեզ: Ես միշտ ինքս ինձ խոստանում եմ հրաժարվել, բայց նորից ու նորից վերադառնում եմ: Չգիտեմ ինչ անել:  Ինձ հարց եմ տալիս` ինչի՞ համար, ինչո՞ւ:  Պարզապես անզոր եմ, օգնեք ինձ, խնդրում եմ:

Սամվել, 31 տարեկան

Պատասխանում է հոգեբանը

Բարև Ձեզ, Սամվել

Ձեր խնդիրը շատ լուրջ է և ցավոք ոչ եզակի: Խաղային բիզնեսում միշտ հաղթում է կազինոն, կամ բուքմեյքերը: Այնտեղ ամեն ինչ արված է հաշվարկով, աշխատում են  հատուկ ծրագրերով: Եթե նրանք թողեն ձեզ` հաճախորդներին հաղթել, նրանք տանուլ կտան, իսկ դա բիզնես է, որտեղ հաղթողը նրանք են: Իսկ դուք ապրում եք երազանքներով, որ նրանք հանկարծ թույլ կտան հաղթել իրենց:  Դա խաբկանք է: Երկրորդ, երևում է Դուք չեք ցանկանում աշխատել, Ձեզ պետք են հեշտ փողեր,  չգնալ աշխատանքի, չենթարկվել ղեկավարի, չհոգնել, խաղադրույք անել ու…. ամեն ինչ հեշտ է: Բայց հիշեք` անվճար պանիր միայն թակարդում է: Եթե ուզում եք էլի շարունակել, արեք նույնը ու եղեք խաբված: Իսկ եթե չեք ուզում հիմարացված լինել, մի  ավելի  հոգեհարազատ զբաղմունք գտեք: Եվ փողերը կմնան Ձեզ, և նյարդերը: Լավ է,  որ գիտակցում եք իրադրությունը փոխելու անհրաժեշտությունը, քանի որ խաղային կախվածությությունը ոչնչով չի զիջում ալկոհոլային կամ թմրանյութերից կախվածությանը և նրանից ազատվելու համար միայն մտադրությունը քիչ է: Ու հիշեք` արդյունք կլինի միայն այն դեպքում, երբ Դուք իսկապես  ՑԱՆԿԱՆԱՔ բուժվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել