Operativ.am-ը գրում է.
Ուկրաինայի դատախազությունը Կիևի մարզային դատարանում հետաքննություն է սկսել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործով որոշում ընդունած Պեչորսկու և Շևչենկովսկի դատարանների դատավորների հանդեպ:
Պեչորսկու շրջանի դատարանը 2011թ. հոկտեմբեր 11-ին Տիմոշենկոյին յոթ տարվա ազատազրկման էր դատապարտել՝ 2009թ. Ուկրաինայի «Նաֆթագազային» և «Գազպրոմի» միջև պայմանագիր ստորագրելու ժամանակ պաշտոնը չարաշահելու համար:
Կիևի Շևչենկովսկի շրջանի դատարանը 2011թ. դեկտեմբերի 8-ին հրամայել էր կալանավորել Տիմոշենկոյին, որն այս անգամ կապված էր «Ուկրաինայի միացյալ էներգոհամակարգերի» կորպորացիայի ղեկավարի պաշտոնում գործունեության ծավալման հետ :
Ուկրաինայի Կառավարությունը 2014 թվ. փետրվարի 22-ին ապաքրեականացրեց հոդվածները, որոնցով դատապարտվել էր նախկին վարչապետը, և նրան նույն օրն էլ ազատ արձակեցին:
«Ուկրաինայի Գերագույն դատախազության գլխավոր հետաքննչական ծառայության կողմից բացվել է քրեական գործ Պեչորսկու և Շևչենկովսկի շրջանների դատարանների դատավորների կողմից ընդունված անօրինական որոշումների փաստով՝ այն էր՝ նախկին վարչապետի համար որպես պատիժ ընտրել կալանքի տակ պահումը, ինչպես նաև անօրիանական որոշումը արգելել նրան մասնակցել իր պաշտպանների գործին, բացի այդ՝ նախկին վարչապետի իրեն պաշտօպանելու իրավունքի խախտումը »,- ասվում է Ուկրաինայի Գերագույն դատախազության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Տիմոշենկոն մեղադրվում էր նաև պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանությանը մասնակից լինելու մեջ, գրում է РИА Новости-ն: