Համացանցում հայտնվել է Վիվասել-ՄՏՍ Հայաստան ընկերության օպերատորի և ինչ-որ տատիկի հեռախոսազրույցի «ձայնագրություն»:

Ես` որպես նշված ընկերության բաժանորդ, բացատրություն եմ սպասում և պահանջում «Վիվասել-ՄՏՍ Հայաստան» ընկերությունից, թե ինչպե՞ս է կոնֆիդենցիալ հեռախոսազրույցը հայտնվել համացանցում ու ի՞նչ է ընկերությունն անում, որ այլ կոնֆիդենցիալ հեռախոսազանգեր նույնպես հասանելի չդառնան հանրության համար:

Հ.Գ. Ընկերության կողմից ձայնագրության իրական կամ կեղծ լինելու մասին ոչ մի հայտարարություն դեռ չկա՝ չնայած արդեն քանի ժամ է՝ այն ակտիովորեն տարածվում է տարբեր կայքերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել