Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մեր տարածաշրջանում մարտի 16-ին, 18-ի ցերեկը, 19-ին և 20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Իսկ 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ: Արևմտյան քամու արագությունը կհասնի 2-7 մետր/վայրկյանի, իսկ 17-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օդի ջերմաստիճանը 16-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 17-ի ցերեկը, 18-ի գիշերը նույնքան աստիճանով կնվազի, այնուհետև` աստիճանաբար կբարձրանա: Մայրաքաղաքում մարտի 16-ին, 18-ի ցերեկը, 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում անձրև և ամպրոպ սպասվում է մարտի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը:
Slaq.am-ը գրում է.
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/183821/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



