Aravot.am-ը գրում է.

Այսօր «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրում տեղի է ունենում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հարսանյաց արարողությունը: Տոնահանդեսին մասնակցում են ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները, ԲՀԿ-ական նախկին մարզպետներ, նաեւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով եկել է տիկնոջ հետ: Տիկնոջ հետ է եկել նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հարսանիքին ներկա են նաեւ Հանրապետական, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների  պատգամավորներ՝ Ռուբեն Հակոբյանը, Թեւան Պողոսյանը տիկնանց հետ, Արծվիկ Մինասյանը, նաեւ Արմեն Մարտիրոսյանը: Հանրապետական կուսակցությունից եկել են Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Սամվել Ֆարմանյանը եւ այլք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել