Fcararat.am-ը գրում է.
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի շրջանակում «Ուլիսը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում ընդունել էր «Արարատին»: Հանդիպումն ավարտվեց արարատցիների հաղթանակով:
Հանդիպման ելքը վճռեց առաջին խաղակեսի վերջնամասում Անդրեյ Պերեպլյոտկինի միակ գոլը:
«Միկայի» հետ նախորդ հանդիպման համեմատ արարատցիների մեկնարկային կազում երկու փոփոխություն էր կատարվել: Առաջին րոպեներից թիմի կազմում էին Ալեքսանդր Ռակիչը և Ալեքսանդր Պաշչենկոն: Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյանը, փոխել էր նաև թիմի մարտավարությունը: Եթե «Միկայի» հետ հանդիպմանը մեր թիմի գործում էր 4 պաշտպանով ապա այս խաղում 3-ով: Փոխարենը առջևի գծում Գևորգ Նռանյանին միացել էլ Ալեքսանդր Ռակիչը:
Հանդիպումը անցավ լարված պայքարում: Արարատցիները ամբողջ խաղի ընթացքում ունեին տարածքային առավելություն:
Առաջին վտանգավոր պահը մեր թիմը ստեղծեց 14-րդ րոպեին, սակայն հարձակմանը միացած Կենան Ցեյվանովիչի գլխի հարվածը շեղ ստացվեց: Նպատակին չհասավ նաև Պաշչենկոյի հարվածը:
Երկու անգամ էլ վտանգավոր պահ ստեղծեցին դաշտի տերերը, սակայն Ստեփան Ղազարյանը կարողացավ չեզոքացներ վտանգավոր հարվածները:
Խաղակեսի վերջնամասում արարատցիները կարողացան բացել խաղի հաշիվը: Դավիթ Գրիգորյանի նպատակային փոխանցումից հետո գլխի գեղեցիկ հարվածով հաջողության հասավ Անդրեյ Պերեպլյոտկինը:
Ընդմիջումից հետո «Ուլիսն» ամեն ինչ արեց խաղը փրկելու համար, սակայն իրական վտանգավոր պահեր «Արարատի» դարպասի այդպես էլ մոտ չստեղծվեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ