1in.am-ը գրում է.

Malaysian ավիաընկերությանը պատկանող կորած Boieng-ը ռադարների էկրանից կորելուց հետո յոթ ժամ շարունակել է թռիչքը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Մալայզիայի իշխանությունները ստացել են արբանյակների և ռադարների տվյալները:

Ինքնաթիռի հաղորդակցման ցանցերից մեկը, որը պատասխանատու է դիսպետչերներին օդանավի տեխնիկական համակարգերի աշխատանքի մասին տվյալների փոխանցման համար, անջատված է եղել: Սակայն Boeing-ը շարունակել է այլ ազդանշաններ տալ, որոնք գրանցել են տիեզերական արբանյակները:

Վերջին ազդանշանն ընդունվել է տեղի ժամանակով ժամը 08.11-ին` ռադարների էկրաններից օդանավի անհետացումից յոթ ժամ հետո: Այդ ժամանակ օդանավի վառելիքն արդեն պետք է մոտենար լիակատար սպառման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել