Lurer.com-ը գրում է.

«Ատլետիկոյի» և Բելգիայի հավաքականի պաշտպան Տոբի Ալդերվեյրելդն` անդրադառնալով այն թեմային, թե ինչու է մերժել Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու առաջարկը, անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսին:

«Երբ «Ատլետիկո» տեղափոխվելու տարբերակը եղավ, ես հրաժարվեցի մյուս բոլոր տարբերակներից: Իսպանիայի լավագույն ակումբներից մեկի կազմ տեղափոխվելու հնարավորությունը չէի կարող բաց թողնել: «Սպարտակի» մասին խոսել եմ Օզբիլիսի հետ: Մենք միասին սովորում էինք «Այաքսի» դպրոցում: Նա ինձ ասաց` արի: Գովեց ակումբը, քաղաքը: Օզբիլիսի կարիերան Ռուսաստանում հաջող է ընթանում: Հիանալի մրցաշրջան անցկացրեց «Կուբանում» և տեղափոխվեց  «Սպարտակ», որը նրա համար մոտ 7 մլն վճարեց: Շնորհավորեցի Արասին այն բանի համար, թե ինչպես է զարգանում իր կարիերան»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Советский спорт»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել