Բժիշկները կրծքի քաղցկեղի ժամանակ խորհուրդ են տալիս զբաղվել յոգայովPanorama.am-ը գրում է.

Ուռուցքաբանները խոստովանել են յոգայի արդյունավետության մասին` ճառագայթումից հետո առողջության վերականգնման առումով: Այս մասին տեղեկացնում է «Здоровье» ամսագիրը` հղում անելով Journal of Clinical Oncology պարբերականին:

Ըստ պարբերականի` յոգայով զբաղվելը օգտակար է մարմնի և հոգու համար. այսօր բժիշկները խորհուրդ են տալիս կրծքի քաղցկեղով հիվանդների բուժման մեջ ներառել նաև յոգայի ծրագրեր: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ յոգայով զբաղվելը հանում է հոգնածությունը և նվազեցնում բորբոքային երևույթները կանանց օրգանիզմում, որոնք հաղթահարել են կրծքի քաղցկեղը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել