168.am-ը գրում է.
Այսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում հազարավոր քաղաքացիներ մասնակցել են քայլերթի, որը կրում է «Խաղաղության և ազատության մարշ» խորագիրը: Այս մասին հաղորդում է ռուսական Grani.ru լրատվական կայքը: Մասնակիցների ձևակերպմամբ` քայլերթը բողոք է «Ուկրաինայում ռուսական ագրեսիայի, ատելության սերմանման և ազատ լրատվամիջոցների արգելափակման» դեմ: Grani.ru-ի տվյալներով` ակցիային մասնակցել են 30-50 000 քաղաքացիներ: Նրանց թվումեն եղել նաև մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում` հանրահայտ «Машина времени» ռոք-խմբի մենակատար Անդրեյ Մակարևիչը, ում հետ զրուցել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան գործակալության լրագրողը: Մակարևիչն ասել է, թե եկել է երթին, քանի որ իրեն շատ է մտահոգում այն ամենն, ինչ այսօր կատարվում է աշխարհում, մասնավորապես` Ուկրաինայում, և մտահոգում է նաև Ռուսաստանի իշխանությունների համառ դիրքորոշումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



