Առաջին հորիզոնականը զբաղեցնում է կատալոնական «Բարսելոնան», երկրորդը Մյունխենի «Բավարիան» է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը»:

Նշենք, որ վարկանիշային աղյուսակի կազմման հիմքում ընկած է եվրոպական թիմերի` Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի խաղարկություններում գրանցած արդյունքները:
Եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորև.

1. «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 155.399
2. «Բավարիա» (Գերմանիա)՝ 150.128
3. «Ռեալ» (Իսպանիա)՝ 147.399
4. «Չելսի» (Անգլիա)՝ 133.606
5. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 124.606
6. «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 116.926
7. «Արսենալ» (Անգլիա)՝ 112.606
8. «Ատլետիկո» (Իսպանիա)՝ 110.399
9. «Վալենսիա» (Իսպանիա)՝ 106.399
10. «Պորտու» (Պորտուգալիա)՝ 100.926

Նշենք նաև, որ հայկական ակումբներից վարկանիշում են հայտնվել «Բանանցը» (434), «Գանձասարը» (409), «Ուլիսը» (394), «Միկան» (393), Գյումրիի «Շիրակը» (392) և «Փյունիկը» (287)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել