Մ.թ.ա. 44թ. - Դավադիրները սպանել էին Հուլիոս Կեսարին՝ հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր: Դավադիրներից մեկը Բրուտոսն էր: Ըստ ավանդության՝ տեսնելով նրան դավադիրների շարքում, Կեսարը բացականչեց. «Եվ դու իմ զավա՞կն ես»: Նա չդիմադրեց: «Եվ դո՞ւ, Բրուտո՛ս» արտահայտությունը գալիս է Ուիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» պիեսից:

1493 - Կոլումբոսի առաջին էքսպեդիցիայի երեք նավերից երկուսը վերադարձան Իսպանիա՝ իրենց հետ Եվրոպա բերելով առաջին հնդկացիներին:  


1603 -Մեկնարկեց ֆրանսիացի հետազոտող Սամուել դե Շամպլենի առաջին էքսպեդիցիան դեպի Կանադա:

1812 - Կալիֆորնիայում հիմնվել է առաջին ռուսական համայնքը՝ Ռուսական գետը:

1818 - Ալեքսանդր I-ինի հովանու ներքո մշակել է «Ռուսական կայսրության պետական ​​կանոնադրությունները»:


1830 - Լույս տեսավ «Գրական թերթի» 13-րդ համարը. վերջինը, որը խմբագրել էր Ա.Ս. Պուշկինը:

1854 - Ծնվել է Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգը գերմանացի միկրոբիոլոգը և իմունոլոգը: Մշակել է դիֆթերիայի դեմ ակտիվ պատրաստման մեթոդը: Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում առաջին Նոբելյան մրցանակակիրն է:

1892 - Ամերիկացի գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրել էր առաջին շարժասանդուղքը:  

1930 - Ծնվել է Ժորես Իվանովիչ Ալֆյորովը, խորհրդարանի պատգամավոր, Ռուսական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, 2000թ.-ի Նոբելյան մրցանակակիր:


1933 - Հիտլերը Գերմանիան հռչակեց Երրորդ Ռեյխ: Նրա կարծիքով՝ նոր կայսրությունը գերմանական ժողովրդի Սուրբ Հռոմեական կայսրության ժառանգորդն էր և պետք է գոյություն ունենար հազար տարի:

1937 - Չիկագոյում բացվեց դոնորային արյան առաջին բանկը:

1937 - Մահացավ Հովարդ Ֆիլիպս Լավկրաֆտը՝ հայտնի ամերիկացի գրողը:

1938 - Սաուդյան Արաբիայում հայտնաբերեցին առաջին նավթը:


1939 - Կարպատյան Ուկրաինան հռչակեց իր անկախությունը:  

1990 - Առաջին անգամ կապ հաստատվեց Վատիկանի և ԽՍՀՄ-ի միջև:

1990 - Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովը ստանձնեց ԽՍՀՄ-ի նախագահի պաշտոնը:

2004 - Եվրամիությունը հավանության արժանացրեց հանձնաժողովի արդյունքները՝ Microsoft ընկերության կողմից հակամենաշնորհային օրենքների խախտման վերաբերյալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել