(477x367, 64Kb)Շարունակելով անդրադառնալ ժամանակակից գեղանկարիչներին՝ այսօր ներկայացնում ենք հայ ժամանակակից նկարիչ, սյուրռեալիստ Վահրամ Դավթյանին` ծնված 1961թ.-ին՝ Վանաձորում: Նկարիչը սովորել է Երևանի Թերլեմեզյանի անվան քոլեջում, այնուհետև Երևանի արվեստի ինստիտուտում ու Սանկտ-Պետերբուրգի արվեստի ակադեմիայում: Դավթյանը կախարդական ռեալիզմի, աբսուրդի ու Վերածննդի փիլիսոփայական գաղափարների միաձուլումով ստեղծում է իր յուրահատուկ կտավները: Նրա կտավներում կարելի է տեսնել երևակայական պատկերներ, որոնք դուրս են ժամանակից ու տարածությունից, ու յուրաքանչյուր արվեստասերի թույլ են տալիս անսահման երևակայել: Մենք բազմիցս անդրադարձել ենք սյուրռեալիստկան ոճում ստեղծագործող արվեստագետներին, սակայն Դավթյանի յուրօրինակ ձեռագիրը տարբերվում է մինչ այժմ ներկայացված սյուրռեալիստների աշխատանքներից:

​Հարցազրույցներից մեկի ժամանակ Դավթյանն ասել է. «Իմ աշխատանքներն այնքան ջերմ են, բնական, առօրեական, կյանքին մոտ, պարզապես դետալներ, տարրեր կան, որոնք առիթ են տալիս մտածելու սյուրռեալիզմի մասին»: Նա նաև ասել է. «Նկարիչը նկարում է այն, ինչ ուզում է, ինչի մասին մտածում է, ստեղծում է մի աշխարհ ու ապրեցնում է այդ աշխարհը մարդկանցով: Տարիների ընթացքում զարգացնում է այդ աշխարհը, գաղափարը, միտքը… Իմ նկարներն իմ ցանկություններն են, իմ խնդիրները: Իմ նկարչության մեջ ամեն ինչ անձնական է, իմն է: Յուրաքանչյուր նկարիչ իր սեփական մոտեցումն ունի, վերջիվերջո նա իր տեսակն է գտնում, իր ճանապարհն է գտնում՝ աշխատելու, զարգանալու»:

 

Painting by Armenian artist Vahram Davtian Vahram Davtian_10

 

Հիշեցնենք, որ նախորդ անգամ անդրադաձել էին հիպերռեալիստական ոճում ստեղծագործող Էրիկ Զեներին, ում ոգեշնչման աղբյուրը ջուրն էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել