«Ժամանակակից նկարիչները» շարքից նախորդ անգամ անդրադարձել էինք ֆոտոռեալիզմի ոճում ստեղծագործող տաղանդավոր գեղանկարիչ Յիգալ Օզերիի ցնցող աշխատանքներին, որոնք դժվար էր հավատալ, որ լուսանկարներ չեն: Այս անգամ ձեր դատին ենք հանձնում, ինչպես ինքը՝ նկարիչն է նկարագրում, սուպերռեալիստական ոճով ստեղծագործող Էրիկ Զեների աշխատանքները: Զեները ծնվել է 1966թ.-ին՝ Օրեգոնի Աստորիա բնակավայրում: Կալիֆորնիայի Սանտա Բարբարա համալսարանում հոգեբանության աստիճան ստանալուց հետո, նա սկսում է ճանապարհորդել ու տարվում է նկարչությամբ: Ինքնուս գեղանկարիչի ստեղծագործության թեման ջուրն է: Նրա ֆիգուրատիվ ռեալիստական նկարները, որոնք պատկերում են ջրում լողացող մարդկանց, թարմության զգացում են հաղորդում ու կտրում իրականությունից:
Նկարչի աշխատանքները բարձր են գնահատվում ու ցուցադրվում են աշխարհի հայտնի պատկերասրահներում, տպագրվում հայտնի ամսագրերում:
Զեների` յուղաներկով ստեղծված ոգեշնչող գեղանկարները դիտեք ստորև:











![]() |
![]() |




Այլ աշխատանքներ:








