5 Պարկիշիթն ու աշխարհի բոլոր օձերը

Հնդկական առասպելական թագավոր Պարիկշիթը մի օր որսորդությամբ էր զբաղվում, երբ ծարավում է ու քայլելով հասնում մի խրճիթի, որտեղ հանդիպում է մի ծերունու ու նրանից ջուր խնդրում: Իմաստուն ծերունին այդ պահին մեդիտացիոն տրանսի մեջ էր: Չհասկանալով ծերունու՝ իրեն չարձագանքելու պատճառը, ու վիրավորվելով դրանից, նա մեռած օձ է շպրտում ծերունու վրա ու վերադառնում պալատ:
Իմաստունի որդուն` Գավիջատային, այս միջադեպի պատճառով ընկերները սկսում են ծաղրել, քանի որ դա վիրավորանք էր իր հոր նկատմամբ: Բարկության մեջ Գավիջատան անիծում է Պարիկշիթին, որպեսզի յոթ օրերի ընթացքում նրան խայթի ու սպանի օձերի արքան` Տակշակա: Երբ ավելի ուշ Գավիջատան իմանում է, որ այս ամենը թյուրիմացության արդյունքում է տեղի ունեցել, և որ թագավորը վիրավորելու համար չէ, որ նման բան է արել, որոշում է իր անեծքի մասին զգուշացնել նրան:
Ինքն իրեն պաշտպանելու համար օվկիանոսի կենտրոնում՝ սյան վրա, դղյակ է արագ կառուցում ու այն շրջապատում պահակախմբով, սակայն Տակշակային հաջողվում է հասնել թագավորի մոտ՝ թաքնվելով նրա ճաշի համար նախատեսված խնձորի մեջ: Երբ թագավորը վերցնում է միրգը, օձ-աստվածը իր իրական չափերին է վերափոխվում ու միանգամից սպանում Պարիկշիթին:
Երբ Պարիկշիթի որդին՝ Ջանամեջայան, ժառանգում է հոր գահը, նա որոշում է վրեժ լուծել իր հոր մահվան համար: Նա որոշում է սպանել աշխարհի բոլոր օձերին, այդ թվում նաև Տակշակային: Օձերի արքա Տակշակային պաշտպանություն է խնդրում դրախտի աստված Ինդրայից, սակայն Ջանամեջարան չի հանձնվում. նա նույնիսկ պատրաստ էր սպանել Ինդրային, եթե դրա կարիքը լիներ:
Նոր արքան հոգևորականներին կարգադրում է հսկայական կրակ կառուցել ու կախարդական երգեր երգել ու հմայություններ արտասանել, որպեսզի աշխարհի բոլոր օձերը ձգվեն դրա մեջ: Տակշական ձգվում է դեպի կրակը ու Ինդրան նախընտրում է թողնել նրան, քան նրա հետ միասին կրակը ընկնել: Հազարավոր օձեր են այրվում, մինչև Ջանամեջայան հիշում է իր՝ Աաստիկ անունով մի տղայի տված խոստման մասին: Տղայի քաղցր ձայնով զմայլված թագավորը խոստացել էր կատարել նրա ամենանվիրական ցանկությունը, որը Աաստիկը որոշել էր օգտագործել օձերին ազատելու համար: Ջանամեջայան դժկամությամբ իրականացնում է տղային տված իր խոստումը, և աշխարհի օձերը փրկվում են:
4 Կարմիր մարդը ու նրա կնոջ բարեկամները

Կարմիր մարդը բնիկ ամերիկացու ոգի է, որը, ասում են, թե ապրում էր Վիսկոնսինի գետի մոտ: Ինչ-որ անհայտ պատճառներով նրա կինը մի անգամ որոշում է գողանալ որս անելու նրա կարողությունը: Կարմիր մարդը սպանում է կնոջը, քանի որ եթե իրենից գողացվեր որս անելու կարողությունը՝ նրանց երեխաները սովամահ կլինեին: Սա բարկացնում է նրա կնոջ չորս եղբայրներին, ովքեր գալիս են նրա վրեժ լուծելու: Կարմիր մարդուն հաջողվում է պարտության մատնել նրանցից երեքին, այնուամենայնիվ, չորրորդին հաջողվում է գլխատել նրան:
Որպեսզի Կարմիր մարդը չվերակենդանանա, ողջ մնացած եղբայրը նրա գլուխը շպրտում է կրակի մեջ, ու այնպես, որ այն ընդմիշտ մնա կրակի մեջ:
Այդ ընթացքում Կարմիր մարդու մարմինը առանց գլխի սկսեց թափառել այնքան ժամանակ, մինչև ուժասպառ եղավ: Կարմիր մարդու թոռնուհիներից մեկն ամուսնանում է ու իր մեծ քեռու ընտանիք տեղափոխվում, որտեղ նա նկատում է գլուխն ու այն հանում կրակից: Սակայն այդ ժամանակ նա դեռ չգիտեր, որ դա իր պապի գլուխն էր:
Կարմիր մարդը իր գլխի ետևից է գալիս ու հնարավոր է լինում այն հետ ամրացնել, ու նա վերակենդանանում է: Դրանից հետո նա կյանքի է վերադարձնում իր կնոջն ու մյուսներին, իսկ նրան գլխատող եղբայրը վերածվում է բուի: Կարմիր մարդը դառնում է Հերոկայի ոգիների ցեղապետը:
3 Պարիսի դատաստանը

Երբ հունական աստվածներ Պելեվսն ու Թետիսը ամուսնանում են, նրանք իրենց հարսանիքին են հրավրում բոլոր աստվածներին ու աստվածուհիներին, բացի մեկից` Էրիդայից` վեճի ու մրցակցության աստվածուհուց: Չնայած հասկանալի է, թե ինչու էր նա նրանց համար անցանկալի, այնուամենայնիվ, ինքը՝ աստվածուհին, չափազանց վիրավորվելով, որոշում է խափանել հարսանիքը. նա ոսկե խնձոր է բերում հարսանիքին, որի վրա գրված է «ամենագեղեցիկին»: Հարսանիքին ներկա երեք աստվածուհի համոզված էին, որ խնձորը հենց իրենց համար է նախատեսված: Աթենան` իմաստության ու պատերազմի աստվածուհին, Աֆրոդիտեն` սիրո ու գեղեցկության աստվածուհին, ու Հերան՝ մայրության աստվածուհին ու աստվածների թագուհին: Նրանք խնդրում են Զևսին, որ վերջինս որոշի, թե ում համար էր նախաեսված խնձորը: Զևսը հայտնվում է անելանելի իրավիճակում, քանի որ Հերան Զևսի կինն էր, իսկ մյուս աստվածուհիները՝ նրա դուստրերը:
Նա խնդրում է Տրոյայի արքայազնին` Պարիսին, որոշում կայացնել: Աստվածուհիները սկսում են պատռել միմյանց հագուստները, ու Պերիսին տանում Իդա լեռան վրա, ու փորձում ամեն ինչ անել, որպեսզի շահեն նրա համակրանքը: Հերան փորձում է արքայազնին կաշառել գահը նրան հանձնելու խոստումներով: Աթենան նրան խոստանում էր անպարտելի դարձնել պատերազմներում, սակայն Աֆրոդիտեն է հաղթում՝ խոստանալով նրան հանձնել Սպարտայի Հելենային՝ Հունաստանի ամենագեղեցիկ կնոջը:
Հույներն այնքան էլ ուրախ չէին՝ Պերիսին իրենց գանձը հանձնելով, այդ իսկ պատճառով նրանք զորքով Տրոյա են ուղղվում՝ Հելենային վերադարձնելու համար: Թերևս Տրոյական ձիու, Աքիլլեսի` գարշապարին նետով խեցվելու պատճառով մահանալու ու Տրոյայի կործանման պատմությունն արդեն բոլորին է հայտնի:
2 Ամատերասու և Սուսանու

Ճապոնական առասպելաբանությունը պատմում է քույր ու եղբայր՝ արեգակի աստվածուհի` Ամատերասուի և ծովի աստծու` Սուսանուի մասին, ովքեր ամենաանհավանական ձևով համատեղ երեխաներ են ունեցել: Ամատերասուն երեխաներին ծնել է եղբոր թուրը ծամելով և դրա մասնիկները թքելով, իսկ Սուսանուն իր հերթին նրա զարդերն ուտելով: Քրոջ հետ զուգավորվելուց հետո Սուսանուն մոլեգնում է ու զարկվում Ամատերասուի բրնձի դաշտերի պատերին, որից հետո իր արգասիքները սփռում է ամբողջ դրախտով մեկ: Ամատերասուն փորձում է անտեսել նրա պահվածքը, մինչև Սուսանուն թալանված ձիու դիակ է շպրտում այն սրահ, որտեղ ոսկե գործվածքներ էին հյուսում: Սա այնքան է վախեցնում դերձակուհիներից մեկին, որ նա ծակում է ինքն իրեն ու մահանում: Ամատերասուն նախընտրում է ապրել քարանձավում, քան գործ ունենալ Սուսանուի զայրույթի պոռթկումների հետ: Քանի որ Ամատերասուն արեգակի աստվածուհին էր, նրա հեռանալու պատճառով աշխարհը խավարեց:
Մյուս 800 աստվածները չգիտեին՝ ինչպես համոզել նրան հետ վերադառնալ, այդ իսկ պատճառով որոշեցին խաբելով հետ վերադարձնել: Նրանք քարանձավից դուրս հայելի տեղադրեցին ու խնջույք կազմակերպեցին: Երբ նա հարցրեց, թե ինչպես կարող են ուրախ լինել մթության մեջ, նրան խաբեցին՝ ասելով, թե մեկ ուրիշ՝ ավելի հզոր աստված է հայտնվել: Ամատերասուն ստուգելու համար մոտենում քարանձավի մուտքին: Նա տեսնում է իր արտացոլանքը, սակայն կարծում է, թե դե ուրիշ աստվածուհի է: Երբ նա դուրս է գալիս ավելի ուշադիր ուսումնասիրելու համար, մյուս աստվածները նրա ետևից փակում են քարանձավի մուտքը:
1 Չիիհի վրեժը

Չինական առասպելաբանության համաձայն՝ Կան Չիանգ անունով մի թրագործ կար: Կանը երկրի լավագույն թրագործն էր: Մի անգամ Չու արքան նրան կարգադրում իր համար զույգ թրեր պատրաստել: Կանը խնդիրներ ուներ գործիքների հետ կապված, ու թրերը պատրաստելն ավելի երկար տևեց, քան ծրագրվում էր: Երբ նա ի վերջո գնաց թագավորի մոտ, նա իր հետ միայն մեկ թուրն էր վերցրել, ու թագավորը հրամայեց սպանել նրան՝ ժամանակին իր պատվերները չներկայացնելու համար:
Երբ Կան Չիանգի որդի Չիիհի Պին մեծանում է, խնդրում է մորը պատմել, թե ինչ է պատահել հոր հետ: Նա պատմում է թագավորի հետ կապված պատմությունն ու փոխանցում Չիանգի հաղորդագրությունը. «Երբ դու դուրս գաս դռնից, նայիր հարավի բլուրներին, որտեղ ժայռերի վրա սոճու ծառեր են աճում, իմ սուրը թաքնված է այդտեղ»: Երիտասարդ տղան գտնում է հոր սուրը ու որոշում վրեժ լուծել հորը սպանող թագավորից: Երբ թագավորը իմանում է սրա մասին, նա առաջարկում է 1000 ոսկի տալ նրան, ով կսպանի տղային:
Իր գլխագնի մասին իմանալով՝ Չիիհին սկսում է թափառել անտառում՝ տխուր երգեր երգելով: Մի անծանոթ է մոտենում ու հարցնում, թե ինչ է պատահել: Չիիհին պատմում է ամեն ինչ, ու անծանոթը մի առաջարկ է անում. «Եթե թույլ տաս քեզ գլխատել, ես թագավորի մոտ կտանեմ գլուխդ՝ ձևացնելով, թե դրա համար պարգև եմ ցանկանում, ու այդ հնարավորությունը կօգտագործեմ ու կսպանեմ նրան»: Չիիհին համաձայնում է ու կտրում ինքն իր կոկորդը` մինչև մեռնելը իր թուրը հանձնելով անծանոթին:
Անծանոթը վերցնում է գլուխն ու այն տանում թագավորի մոտ, ով այնքան էր ոգևորվել, որ համաձայնում է հսկայական կաթսայի մեջ գլուխը եփելու անծանոթի առաջարկին: Երեք օր շարունակ եփելուց հետո նրա գլուխը չի եփվում: Երբ արքան գլուխը կախում է՝ տեսնելու, թե ինչ է կատարվում կաթսայում, անծանոթը գլխատում է թագավորին: Նրա գլուխն ընկնում է կաթսայի մեջ ու եփվում: Ի վերջո ամեն ինչ ավարտվում է նրանով, որ ինքը` անծանոթը, կտրում է իր սեփական գլուխն այնպես, որ այն նույնպես ընկնի կաթսայի մեջ:



