Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է ria.ru-ն` հղում անելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքը, Ուկրաինան և Եվրամիությունն Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը կստորագրեն մարտի 21-ին:

Յացենյուկի խոսքով՝ ստորագրման ամսաթվի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եվրամիության Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ, իսկ տնտեսական հատվածի ստորագրման ամսաթիվը դեռ անհայտ է։

Այն մասին, որ Եվրամիությունը կարող է ստորագրել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը մինչև ամսվա վերջ, հայտնի էր դարձել մարտի 12-ին:

Ուկրաինայի նախկին իշխանությունները նոյեմբերի վերջին կասեցրել էին համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները չվնասելու պատճառով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել