Lragir.am-ը գրում է.

Մալայզիական ավիաուղիների անհետացած ինքնաթիռի կապի միջոցները, հնարավոր է, դիտավորյալ անջատվել են, հայտարարել է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը: Այս մասին տեղեկացնում է BBC-ը:

Ըստ արբանյակից ու ռադարից ստացված տվյալնրի, ինքնաթիռը փոխել է ուղղությունը և, հնարավոր է, շարունակել է թռիչքը ևս 7 ժամ:

Տեղեկացնենք, որ Կուալա  Լումպուրից Պեկին թռչող 227 ուղևորով և 12 հոգանոց անձնակազմով ինքնաթիռն անհետացել է մեկ շաբաթ առաջ:

Ըստ Ռազակի, ինքնաթիռն ուղղությունը փոխել է Հնդկաստանի ուղղությամբ: Արբանյակը ռադարների տեսադաշտից անհետանալուց հետո դեռևս 7 ժամ շարունակել է ազդանշաններ ստանալ: Ներկայում ուսումնասիրվում են օդային երկու ուղիներ՝ մեկը դեպի Թուրքմենստանի և Ղազախստանի սահմանային շրջան, իսկ երկրորդը՝ Հնդկական օվկիանոսի հարվային մասեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել