1in.am-ը գրում է.
Ռադարների էկրաններից անհետացած Malaysia Airlines-ի օդանավը կարող է ընկած լինել Անդամանյան ծովը կամ Բենգալյան նեղուցը՝ անուղղակիորեն խոստովանել է Պենտագոնը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը լրագրողներին հայտնել է, որ ամերիկյան նավատորմի Kidd ականակիր նավը որոնումների նպատակով ուղևորվել է Անդամանյան ծով և Բենգալյան նեղուց: Ներկայում ականակիր նավը գտնվում է Մալակայի նեղուցում:
Իր հերթին New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին ու մալայզիական բանակի տվյալներին, հայտնում է, որ օդանավը դիսպետչերական աշտարակի հետ կապի ավարտից հետո բազմիցս փոխել է բարձրությունն ու ուղղությունը, այդ թվում՝ դուրս եկել բարձրության սահմաններից, որը թույլատրվում է օդանավի այդ մոդելին (Boeing-777-200):
Կուալա Լամպուրից Պեկին ուղևորվող օդանավն անհետացել էր անցած շաբաթ: Ինքնաթիռում եղել են 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ:
Օդանավի որոնմանը մասնակցում են 13 երկրների 57 նավեր ու 48 ինքնաթիռներ:



