Lurer.com-ը գրում է.

Ռուս երգչուհի Վալերիան կորցրել է երկար սպասված իր երեխային:

Այս մասին հայտնել է նրա ամուսին և պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը` հավելելով, որ վիժման պատճառ է դարձել վիրուսային հիվանդությունը: Ռուսական շոուբիզնեսի հայտնի երգչուհու՝ երկար սպասված հղիությունն ընդհատվել է անպատեհ բուժման պատճառով: Պրիգոժինը լրագրողներին հայտնել է, որ Վալերիան կարիք ուներ հակաբիոտիկներով բուժվելու և հիվանդությունը տարավ ոտքի վրա, որից հետո էլ տեղի ունեցավ այդ դժբախտ դեպքը: Սակայն Իոսիֆը և Յալերիան չեն հուսալքվում և կարծում են, որ դեռ կհասցնեն կրկին զգալ ծնող դառնալու բերկրանքը:

Միևնույն ժամանակ Վալերիայի երկրպագուները համացանցում քննարկում են լուրերն այն մասին, որ երգչուհին բոլորովին էլ հղի չի եղել, իսկ նրա` «հետաքրքիր իրավիճակում» գտնվելու, ինչպես նաև հանկարծակի հղիության մասին ինֆորմացիան ընդամենը համարձակ փիար քայլ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել