Մայրության և գեղեցկության մեկամսյակի առաջին քառորդն արդեն անցյալում է: ArmՏtar.am-ի ընթերցողները պարբերաբար տեղեկանում են, թե ինչպես և որտեղ են նշել ու նշում կանանց տոները հայտնի մարդիկ:

Այդ առիթով զրուցեցինք «Վիցե Միսս Եվրոպա 2003»-ի տիտղոսակիր Լուսինե Թովմասյանի հետ:

Գեղեցկուհու համար այս տարին էլ ավելի հետաքրքիր և նշանակալից է եղել:

«Ամեն տարի անակնկալ նվերներ միշտ հայրս է մատուցել մայրիկիս, ինձ և Իրինային, թեև ինքս էլ  սիրում եմ նվերներ պատրաստել մայրիկիս և քույրիկիս համար: Տոներին այնպես է ստացվում է, որ բոլորս հասցնում ենք այդ օրերին միմյանց նվերներ անել, բայց այս տարի, երևի թե, ավելի կարևոր տարի եղավ ինձ համար, քանի որ առաջինն ինձ շնորհավորեց ամուսինս՝ անակնկալ նվեր մատուցելով»,- ասաց Լուսինեն:

Նվերի մասին բարձրաձայնել չցանկացավ, փոխարենն ասաց, որ կարևորը ուշադրությունն էր, ինչը շատ հաճելի էր իր համար:

Պարզվում է մարտի 8-ը զույգը նշել է ոչ Երևանում:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել