1in.am-ը գրում է.
Դերասան Ջոն Տրավոլտան խոստովանել է, որ երազում է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում մարմնավորել Դենիել Քրեյգի թշնամուն: Դերասանն արդեն զրուցել է բոնդիանայի պրոդյուսեր Բարբարա Բրոքոլիի հետ:
007 գործակալի մասին նոր ֆիլմում նախապես նախատեսվում էր մեկ այլ չարագործ հանդես գալ, սակայն Տրավոլտայի հետ զրույցից հետո այդ ծրագրերը փոխվել են:
«Բարբարան խոստովանեց որ իմ գաղափարը նրա սրտով էր: Պատկերացնում եք` կյանքում առաջին անգամ ես ինքս եմ խնդրել ինձ դեր տալ: Նման բան դեռևս չէր եղել: Մենք հանդիպել ենք նախորդ տարի Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ և զրուցել: Պետք է իհարկե, հիշել, որ և ես և Բարբարան մի քանի բաժակ շամպայն ենք խմել: Հույս ունեմ, ստանալով այդ դերը` ես նոր էջ կբացեմ իմ «չարագործ» կենսագրության մեջ»,- 7days.ru կայքը մեջբերում է դերասանի խոսքերը: