Այս հոդվածում զետեղված են աշխարհի տարբեր երկրների ամենակրեաատիվ ու յուրահատուկ դաշնամուրների լուսանկարները:
1 Ճոճվող դաշնամուր
Այս յուրօրինակ դաշնամուրը պատկանում է Սարա Դեյվենփորթին: Նվագելիս այն առաջ ու հետ է ճոճվում:

2 Մահճակալ- դաշնամուր
Այս դաշնամուրը նախատեսված է անկողնային հիվանդների համար:

3 Թափանցիկ դաշնամուր

4 Դաշնամուր-հատակ
Այս դաշնամուրը նվագելու համար պարզապես պետք է քայլել դրա վրայով: Այն ցուցադրվել է «Մեծ» կինոնկարում:

5 Դաշնամուր Audi
Այս գեղեցիկ դաշնամուրը ստեղծելու համար դաշնամուրների արտադրությամբ զբաղվող Bosendorfer ընկերությունը համագործակցել է մեքենաների արտադրությամբ զբաղվող Audi ընկերության հետ:

6 Շրջանաձև դաշնամուր
Այս գեղեցիկ շրջանաձև դաշնամուրը կզարդարի ցանկացած բար:

7 Հարսանեկան դաշնամուր
Այս ոճային դաշնամուրը զարդարել է հայտնի հելունագործ Ջոանա Վասկոնսելոսը:

8 Քրոմապատ դաշնամուր
Քրոմով պատված այս շողշողուն դաշնամուրի մեջ կարելի է տեսնել սեփական արտացոլանքը:

9 Դաշնամուր-սեղան

10 Դաշնամուր անիվների վրա
Այս դաշնամուր-մեքենան հատկապես այն մարդկանց դուր կգա, ովքեր սիրում են երթևեկելիս դաշնամուր նվագել:

11 Աստիճանային դաշնամուր
Հասարակ աստիճաններին փոխարինելու են գալիս դաշնամուրի ստեղները:
12 Այրվող դաշնամուր
Յոսուկե Յամաշիտան այրվող դաշնամուր նվագելու համար զրահաբաճկոն էր հագել:

13 Երաժշտական սեղան
Այս սեղանին կցված է մի յուրօրինակ դաշնամուր: Այս երաժշտական սեղանի հեղինակը Ջորջ Բոհլն է:

14 Ferrari դաշնամուր
Schimmel Pegasus Guoqin դաշնամուրը ստեղծելիս իբրև ոգեշնչման աղբյուր են ծառայել Ferrari սպորտային մեքենաները:





