Հրաժարվեք «Օրանժի» ծառայություններիցHraparak.am-ը գրում է.

Այնպես ստացվեց, որ ինձ անհրաժեշտ էր երեք ամսով ինտերնետ կապ ունենալ: Ծանոթներս խորհուրդ տվեցին ինտերնետ պրովայդերներից «ֆլեշկա» վերցնել՝ կարճաժամկետ պայմանագրով: Կապն անհրաժեշտ էր նոյեմբերի 26-ից մինչեւ մարտի 1-ը: Չգիտես ինչու, ընտրեցի «Օրանժը», գնացի այս ընկերության Մաշտոցի պողոտայի վրա գտնվող գրասենյակ, նկարագրեցի, թե ինչ է ինձ հարկավոր: Քննարկելուց հետո պարզվեց, որ ամենամատչելի տարբերակն ամսական վճարով «ֆլեշկա» վերցնելն է եւ 3 ամիսը լրանալուն պես պայմանագիրը դադարեցնելը: Թեեւ Մոսկվայում ապրող բարեկամներս, ծանոթանալով մեր գներին, սարսափեցին, թե ինչքան թանկ է «Օրանժի» ինտերնետը:

Մի խոսքով, ըստ կարգի, պայմանագիրը կնքեցինք, առանձին վճարեցի մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած 4 օրվա գումարը եւ ուրախ-ուրախ, «ֆլեշկան» առած, տուն գնացի: Նշածս ժամկետն ավարտվելուն պես, մարտի 1-ի առավոտյան, գնացի «Օրանժի» գրասենյակ, որ դիմում գրեմ (թեեւ պարզ չէ, թե ինչի համար է այդ բյուրոկրատական քաշքշուկը) եւ դադարեցնեմ կապի տրամադրումը: Գիտեի, որ մարդիկ անզգուշություն են ունենում դրանց թելադրած անհեթեթ կանոնները չպահպանելու եւ ընկնում են կրակը. որս տեսած գիշատչի նման դրանք կառչում են իրենց պայմանագրային ինչ-որ կետից ու մարդուն «տկլորացնում»: Համոզված էի, որ այս դեպքում կառչելու բան չունեն, վճարումն ամբողջությամբ ժամանակին արել եմ եւ ընդամենը պետք է տեղեկացնեմ, որ այլեւս չեմ ուզում օգտվել իրենց ծառայություններից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել