Panorama.am-ը գրում է.
Ուղևորափոխադրող ընկերությունները կանգնել են անելաների իրավիճակի առաջ, մի մասը սկսել են հրաժարվել երթուղիների սպասարկումից, մի մասն էլ ընդհանրապես փակվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայաստանի ուղևորափոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Ուղևորափոխադրողներն իրենց խնդիրներին լուծում տալու խնդրանքով դիմել են Հանրապետության Նախագահին, վարչապետին, քաղաքապետին:
«Ազգային ժողովում հարց է բարձրացվում, որ Երևան քաղաքը պետք է ունենա միայն մեկ օպերատոր, ինչն էլ նշանակում է, որ մենք ունենում ենք նույն օլիգարխիկ մոտեցումը այս ոլորտին, ինչը որ ունենք բազմաթիվ ոլորտներում: Տվյալ դեպքում ունենալով մեկ ուղևորափոխադրող օպերատոր, կունենաք երթևեկության այն գինը, ինչը նա կցանկանա»,- նշեց «Հայաստանի ուղևորափոխադրողների միության» փոխնախագահ Հարություն Առաքելյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



