1in.am-ը գրում է.

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան «Սիրիայի բարեկամներ» խմբին անդամակցող երկրներին կոչ է արել կատարել Սիրիական ազատ բանակին զենք մատակարարելու խոստումները:

Ջարբան BBC-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ արևմտյան երկրները և Սաուդյան Արաբիան ապստամբներին խոստացել էին ավելի շատ զենք մատակարարել, եթե Սիրիայի իշխանությունները մեղավոր լինեն Ժնևում խաղաղ բանակցությունների ձախողման համար:

Ազգային կոալիցիայի ղեկավարի կարծիքով՝ «Ժնև-2» բանակցությունների ձախողման պատասխանատուն Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն ու վերջինիս կառավարությունն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել