Tert.am-ը գրում է.

Այսօր Քնի միջազգային օրն է և հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր չափահաս մարդ պետք է օրական քնի 6-8 ժամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի» նախագահ, քնաբան, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը և նշեց, որ 5 ժամից պակաս քնողները ունեն տարբեր հիվանդություններ ձեռք բերելու ռիսկեր:

«Քնի խանգարումները առաջացնում են ինչպես առողջապահական խանգարումներ, այնպես էլ՝ սոցիալական խնդիր: Քիչ քնող մարդկանց աշխատունակությունն ընկնում է, ցերեկային ակտիվությունը՝ նվազում, մահացության ռիսկերը՝ բարձրանում: Որոշ երկրներում հաշվարկել են, թե ինչպիսի վնասներ է կրում երկիրը անքնություն ունեցող մարդկանց պատճառով, արդյունքում միլիոնների վնաս է ստացվել»,- ասաց նա:

Քնաբանը հիշեցրեց նաև քնի հիգիենայի մասին, համաձայն որի՝ մարդը պետք է քնի ու արթնանա նույն ժամերին, երեկոյան հինգից հետո չօգտագործի կոֆեին պարունակող ըմպելիքներ, ինչպես նաև սնունդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել