Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի իր պաշտոնակից Հասան Ռոուհանիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում մեկնաբանել է Ուկրաինայի իրադրությունը և ընդգծել, որ ճգնաժամի կարգավորումը հնարավոր է միայն երկրի բոլոր տարածաշրջանների բազմազգ բնակչության շահերի հաշվառման հիման վրա: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Հասան Ռոուհանիի խնդրանքով` Վլադիմիր Պուտինը գնահատական է տվել Ուկրաինայում ստեղծված սուր իրադրությանը: Մասնավորապես, ընդգծել է, որ ճգնաժամի կարգավորումը հնարավոր է միայն այդ երկրի բոլոր տարածաշրջանների բազմազգ բնակչության շահերի անվերապահ հաշվառման հիման վրա»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել