«Երևան ջուր» ՓԲԸ ներկայացուցիչն անդրադարձավ ջրի սակագնի բարձրացման հարցին Panorama.am-ը գրում է.

Ձմռան այս տարվա աննախադեպ ցրտերին «Երևան ջուր» ընկերությունն աշխատել է գերծանրաբեռնված: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին ընկերության ներկայացուցիչները:

Ընկերության «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանն ընդգծեց, որ խնդիրներին շատ արագ արձագանքել են ու լուծում են տվել` նշելով, որ մեծ է եղել սառած խողովակների խնդիրը, ինչը ջերմամեկուսացման բացակայության հետևանք է:

«50-60 բազմաբնակարան շենքերում ունեցանք խողովակների սառեցումներ»,- ասաց նա:

«Երևան ջուր»-ի իրավաբանական և հաճախորդների սպասարկման տնօրեն Արտակ Մալխասյանն էլ տեղեկացրեց, որ 7 մլն դոլար արժողությամբ 3 նոր ծրագրեր կիրականացվեն` մայրաքաղաքի ջրամատակարարման հետագա բարելավմանն ուղղված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել