Էս պարտադիր կուտակային ռեֆորմի իմիջին ոչ ոք այդքան չի վնասում, ինչքան սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը: Տնաշենը հերիք չէ պարբերաբար հունից հանում է հանրությանը՝ անհեթեթ մեկնաբանություններ անելով սկանդալային ռեֆորմի ու ՍԴ-ի որոշումների վերաբերյալ, մի բան էլ պարբերաբար տորպեդահարում է վստահության ցանկացած նշույլ, որ կարող է լինել մարդու մոտ:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բողոքի ալիքը բարձրացել է ոչ այնքան այն բանի համար, որ մարդիկ չեն ուզում 5 տոկոս ավել տալ, կամ էլ այն բանի համար, որ չեն ուզում համակարգը բարեփոխվի, այլ այն պարզ պատճառով, որ չեն վստահում գործող կառավարությանը և չեն հավատում, որ այդ փողերը երբևիցե հետ կստանան:
Հիմա էս մեր՝ առանց այն էլ վստահության չտրամադրող արտաքինով նախարարին հարցրել են, թե պատրա՞ստ ա իր և իր ժառանգորդների ունեցվածքով երաշխավորել այդ վճարումները ու համապատասխան պայմանագիր կնքել, իսկ նախարարն ի՞նչ ասի, որ լավ լինի... Մերժել է...
Ասա տնաշեն, մեկ ա ոչ մի պայմանագիր էլ չէիր կնքելու, եթե ինչ-որ բան էլ ստորագրեիր, ապա այն ոչ մի իրավական ուժ չէր ունենալու, զատո ասելու էին, որ տեսեք, գոնե իրանք են դուխով, իսկ սենց մենակ էլ ավելի խորացրեցիր այն կասկածները, որ քցելու եք ժողովրդին հերթական անգամ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1457448367817647?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել