1in.am-ը գրում է.

«Մալայզիական ավիաուղիների» անհետացած Boeing-777-200-ի վիրտուալ որոնումներին միացել է 3 մլն մարդ: Ինքնաթիռում եղել են 227 ուղևոր ու անձնակազմի 12 անդամ:

Ինչպես հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով Tomnod.com կայքին, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել 5 արբանյակների արած բարձրորակ լուսանկարները, ինքնաթիռի թռիչքների գոտին ուսումնասիրող օգտատերերի թիվը հասել է մինչև 3 մլն-ի: 

«Մեզ միացել են տասնյակ երկրների կամավորներ, որոնք խոսում են տարբեր լեզուներով: Նրանք բոլորը օգնում են մեզ՝ լուծելու այդ հանելուկը»,- հայտնել է կայքի հիմնադիր Խաար-Նոյը՝ ասելով, որ մարդիկ որոնումներ են իրականացնում 8-10 ժամ՝ դիտելով 1.7 մլրդ լուսանկարներ:

Կամավորներին միանալու համար անհրաժեշտ է միայն մտնել կայք, ծանոթանալ որոնման համակարգին ու ձեռնամուխ լինել նկարների ուսումնասիրմանը՝ նշումներ կատարելով երևացող կասկածելի օբյեկտների վրա:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը չվերթ էր իրականացնում դեպի Պեկին: Ինքնաթիռի հետ կապը կորել էր ուրբաթ գիշերը՝ Մալայզիայից թռչելուց 2 ժամ անց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել