Tert.am-ը գրում է.

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր նախազգուշացրեց «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերություններին՝ ինտերնետ ծառայությունների ոլորտում անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար:

ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության իրավաբան Արսեն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ բազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ:

«Մասնավորապես, վերոնշյալ ընկերություններն իրենց կողմից մշակված պայմաններում նախատեսել են այնպիսի դրույթ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել»,- ասաց նա՝ հավելելով, որ ՏՄՊՊՀ-ի դիտարկմամբ կապի ոլորտում գործող ընկերությունները իրենց վարքագծով խախտում են օրենքը՝ համաձայն որի ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի վճարումներ կատարելու պարտավորությունը: Ընդ որում, ծառայությունների մատուցման պայմաններում առկա այս դրույթը շատ դեպքերում բաժանորդներին սահմանված կարգով չի ներկայացվում: Այսինքն՝ մոդեմը ձեռք բերելիս՝ քաղաքացիները տեղեկացված չեն այս պայմանների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել