Խելացի, ընդունակ, բարի, մարդամոտ ու շատ ուրախ փոքրիկը` 3-ամյա Հայկը, որին շատերը ճանաչում են Youtube-յան տեսանյութից, այսօր ունի ձեր եւ մեր օգնության կարիքը: Փոքրիկն ի ծնե կոնքազդրային խնդիրներ ունի, ինչի պատճառով չի քայլում, ինքնուրույն չի նստում: Այս հրաշք փոքրիկի մասին «Իրավունքը» զրուցեց նրա մոր` ՊԱՅԾԱՌ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ հետ.

- Իմ Հայկն ունի վիրահատության անհապաղ կարիք, որ պետք է արվի Գերմանիայում: Վիրահատության համար մեզ հարկավոր է 60 հազար եվրո, երկու ամսում հավաքել ենք դեռ 23 հազարը եւ դեռ հավաքում ենք… Աստծո կամքով կգնանք վիրահատության, բայց ունենք բարի մարդկանց օգնության կարիք: Հասկանում եմ, քաջատեղյակ եմ, որ հիմա շատերը ունեն օգնության կարիք, բայց ամեն ծնողի համար առաջնայինը իր բալիկի հարցն է:

- Կարեւորը հույսը չկորցնելն է…

- Ես հույսս չեմ կորցնում եւ լավատեսորեն գնում եմ առաջ, բայց էլ չգիտեմ` ինչ դուռ ու լուսամուտ ծեծեմ, որ բացվի:

- Փաստորեն, առջեւում բավական լուրջ վիրահատություն է սպասվում Գերմանիայում:

- Շատ բարդ, պատասխանատու վիրահատության ենք գնալու, որ գոնե ինչ-որ ձեւով երեխայի հետագա կյանքի ընթացքը բարելավվի:

- Իսկ փոքրիկի հա՞յրը:

- Երբ Հայկս խնդիրներով ծնվեց, նա թողեց մեզ հիվանդանոցում, ու առ այսօր էլ չենք տեսել նրան:

- Ընդհանրապես, այսպիսի պատմություն ունեցող մարդիկ մի քիչ չարացած են լինում աշխարհի դեմ, շնորհակալություն, որ Դուք այդքան լավատես եք այս յուրատեսակ պայքարում ու բարությամբ եք լցված:

- Պայքարում ենք Հայկիս ծննդյան առաջին իսկ օրվանից ու հաղթելու ենք: Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ բալիկ, որ շրջապատված եմ դրական մարդկանցով, որ իմ բալիկը ինձ «մամա» է կարողանում ասել: Ես կանեմ ամեն հնարավորը, որ օգնեմ իրեն ոտքերի վրա հենվելու ու առաջին քայլերն անելու համար: Ես լավատես եմ:

Այս հերոս մայրիկի լավատեսությամբ լցված մեզ մնում է հորդորել ծանոթ ու անծանոթ մարդկանց աջակցել ու ոտքի կանգնեցնել Հայկին: Փոքրիկի հետագա կյանքը փոխելու համար հաշվեհամար է բացվել VTB բանկում` Պայծառ Ներսեսյանի անունով (նրա հեռախոսահամարն է` 093 58 66 21):

AMD 16046032978400

RUS 16046032978403

USD 16046032978401

EUR 16046032978402

Ինչպես նաեւ ArCa քարտով`

6769 3071 0003 1522

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ` այստեղ

Ուղարկիր 18 կոդը 1907 կարճ համարին և փոխանցիր 500 դրամ` օգնելով փոքրիկ Հայկին ապրել: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից` ձեր ուղարկած SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով, թե՝ ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի:

Ուղարկիր SMS և օգնիր: Այսպես է BlogNews-ի նախաձեռնած նոր բարեգործական արշավի խորագիրը, որով փորձելու ենք բարի գործ անելու հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա ցանկությունը՝ առանց նրանցից լրացուցիչ ջանքեր ու էներգիա խլելու: SMS-ների միջոցով դրամահավաք կազմակերպելու գաղափարին երկար մտորումների արդյունքում հանգեցինք: Թերևս ամենաուժեղ արգումենտը, որը և հիմնական դրդապատճառն էր, որ անցում կատարեցինք այս համակարգին այն էր, որ ֆիզիկապես այլևս չէինք հասցնում հանդիպել և գումար վերցնել բոլոր այն մարդկանցից, ովքեր ցանկանում էին միանալ այս կամ այն ընտանիքին, հիվանդ մանուկին... օգնելու մեր նախաձեռնություններին:

Հետայսու, 1907 համարը այն համարն է, որի միջոցով ՕԳՆԵԼՈՒ ենք: Ու օգնելու ենք նրանց, ովքեր դրա կարիքն իրոք ունեն: Փնտրելու ենք, ուսումնասիրելու ենք, ստուգելու ենք, ապա նոր միայն ձեր դատին ենք հանձնելու հերթական դժբախտ կյանքի պատմությունը, որը լուսավոր ու վառ ենք դարձնելու միասին, ամուր՝ իրար ձեռք բռնած:

Ընտանիքներն ու պատմությունները կներկայացնենք ըստ հատուկ կոդերի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել