Tert.am-ը գրում է.
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 61-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող մեկ տասնյակից ավելի հարցեր:
Մասնավորապես` կքննարկվեն ԱՊՀ մասնակից երկրների տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում տեղեկատվական փոխգործակցության մասին համաձայնագրի, ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրների որոշման կանոնների մասին համաձայնագրում առաջարկվող փոփոխությունների նախագծերը, հաշվետվություններ և զեկույցներ կներկայացվեն ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրով 2013թ. համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի և ծրագրի իրականացման 2012-2014թթ. համալիր միջոցառումների, աուդիտորական ծառայությունների շուկայի իրավիճակի և աուդիտի միջազգային չափանիշները ԱՊՀ երկրներում կիրառելու մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



