1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների ներկայիս վիճակը կրկին բարձրացրել է Վաշինգտոնի կողմից ռուսական RD-180 տիեզերական շարժիչների կիրառման նպատակահարմարության մասին հարցը: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը՝ ելույթ ունենալով Կոնգրեսում անցկացված լսումներին:

Խոսքը ռուսական հրթիռային շարժիչների օգնությամբ ամերիկյան Atlas-5 հրթիռակիրների արձակման մասին է, որոնք կառավարական պատվերով ուղեծիր են դուրս բերում արբանյակները, այդ թվում՝ ռազմական:

Կոնգրեսի անդամներն արդեն վաղուց են անհանգստություն հայտնում ռուսական հրթիռային շարժիչներից իրենց կարծիքով՝ չափազանց մեծ կախվածության առնչությամբ: Ղրիմում տիրող իրավիճակը նրանց առիթ է տվել բարձրացնելու այդ հարցը:

Ամերիկյան կողմը ռուսական հրթիռային շարժիչների պաշար ունի, որը կբավականացնի «մինչև 2016-ի զգալի մասը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել