Ես՝ որպես ապագա լրագրող, համամիտ եմ Արտակ Ալեքսանյանի այն կարծիքին, որ լրագրողներն են մեղավոր արտագաղթի համար, ավելին՝ լրագրողներն իրենց մեղքի չափաբաժինն ունեն նաև այսօրվա ձևավորված հասարակության գործում: Անբարոյականությունը, բռնությունն ու մեր ժամանակների ամենաարատավոր երևույթները փաթաթված են մեր հասարակության վզին: Վստահաբար, երկրում գործող ԶԼՄ-երը կարող են հասարակությանը ճիշտ ուղղու վրա դնել: Այսօրվա մեր ԶԼՄ-երի ներկայացուցիչները Հայաստանում կատարվող ու կատարվելիք ցանկացած դեպք, իրադարձություն կամ միջոցառում ներկայացնում են վատ աչքով, այնինչ կան երևույթներ, որոնք պետք է պարզապես ներկայացնել լավ տեսանկյունից: Վերջապես չի կարելի է ամենինչ ներկայացնել վատ կողմից: Այս առումով լրագրողները մեծ գործ կարող են անել:Մեր հայրենակիցների մեծամասնությունը ԶԼՄ-երին հետևում են ու քիչ թե շատ իրենց գործողություններն ու անելիքները, հետագա կյանքի դրվածքն ու ձևը ՞որոշում՞ հենց քարոզվող պատմության, նյութի որևէ օրինակով: Լրագրողներից յուրաքանչյուրը՝ իր մտածողությամբ, իր աշխարհայացքով, իր դավանած գաղափարներով, սկզբունքներով ու արժեհամակարգով ազդում է ոչ միայն իր գործընկերների կամ շրջապատի վրա, այլ նաև իր կնիքն է թողնում մեր հասարակության մտածողության ձևավորման, բարոյականության ու մնացած մյուս արժեքների պահպանման և հակառակը՝ դրանց ի սպառ վերացման շատ կարևոր առաքելության մեջ: Իմ խորին համոզմամբ լրագրողներն նաև այն մարդիկ են, որոնց առաքելությունը սահմանափակվում է ոչ միայն տեղակատվություն հաղորդելով, այլ նաև հասարակության դեմքը մաքուր ու ազգային պահելու համար: Պատկերացրեք, որ մեր երկրում կան լրագրողներ, որոնք իսկապես փորձում են օրինակ ծառայել հասարակությանը, ետ պահել նրանց արատավոր ու հոռի բարքերից, բայց նրանք քիչ են ու նրանց արածը չի կարող մեծ օվկիանոսում երևան գալ: Անդրադառնալով մեր հեռուստաեթերին, պետք է ասեմ, որ եթե կա մեր երկրում որևէ մեկը, որ կարող է ժխտել, որ այսօրվա քարոզվող սերիալները մեզ ետ են շպրտում մի քանի տարիներ ու նույնիսկ տասնամյակներ, կամ այսօրվա սերիալները լավ օրինակ են ծառայում մեր մատաղ սերնդի, պետության ապագան հանդիսացող ու համարվող երիտասարդության ռազմահայրենասիրական ու ազգային, բարոյական դաստիարակությանը, պետական մտածողությանն ու հայրենասիրությանը՝ ապա այդ մեկը կամ հայ չէ, կամ էլ հայ է, որը մի կողմ է դրել իրա ազգային պատկանելիությունն ու որպես հայ՝ ազգային տեսակ աշխարհում, ապրում է նույն այդ սերիալներում ցուցադրվող մթոնոլորտում և պարզապես իրեն դուր է գալիս, որ Հայաստանը կործանվում է՝ ոչ ծաղկում: Սիրելի հայրենակիցներ, եթե դուք իմ սածներին կհակադրեք ասելով՝ ապա ինչ ասել է ազատություն, ես կպատասխանեմ ձեզ, որ ազատություն հասկացությունն ու ինքնին երևույթը, այսօր մեր երկրում՝ 3 միլիոն մարդուց 10 հոգին է պատկերացնում և փորձում չանցնել դրա սահմանները: Ցավում եմ, պարզապես ցավում, որ մենք հեռու ենք դեռ քաղաքակիրթ ու քաղաքացիական, բարոյական ու ժողովրդավար հասարակություն ունենալուց, քանի դեռ մեր երկրում ապրում են մտավորականներ, որոնք ոչ միայն չեն խանգարում այս կամ այն հեռուստաընկերությանը գործունեությանը, որը պարզապես մեր փոխարեն սծալ ու իր ուզած ձևով դաստիարակում է մեր երեխաներին, այլ ընդհակառակը՝ նույնիսկ հաճույք ստանում այսօրվա մեր ընդանուր վիճակից:
Հ.Գ. Ես հավատում եմ, որ ցանկացած հասարակություն ի վերջո վերագտնում է իր տեղն ու դերը երկրում, որ տարիների ընթացքում պետության մեջ փոխվում են դերերը՝ հասարակությունն է իշխում իշխանությանը, հասարակությունն է օրինակ ծառայում իշխանությանը և ոչ իշխանությունն է որոշում՝ ինչպես անել, որ հասարակությունը հավատա իրեն:
Հ.Գ. Միակ բանը, որ այսօր ինձ ուրախացնում է, մեր երիտասարդությունն է, որոնց շրջանում կան այնպիսինները, ովքեր իրենց ամենօրյա փութաջան ու հայրենասիրական, պետական ու ազգային գործունեությամբ դնում են ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՔԵՐԸ, որտեղ վստահաբար չեն կարող իշպխել հոռի բարքերն ու բռունցքի ուժը: Հայաստան, որտեղ մեզնից յուրաքանչյուրը իր ազատությունը օգտագործելով չի խանգարում մյուսի ազատության իրացմանը կամ կյանքի իրավունքին, որտեղ բոլոր բացարձակապես բոլոր զբաղված են իրենց խնդիրներով ու իրենց կյանքով, որտեղ կարելի է երջանկանալ ու խաղաղ ապրել: