1in.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հերրի Ռիդը որոշել է առնվազն մինչև մարտի վերջը հետաձգել արտաքին պալատի՝ Ուկրաինային ֆինանսական օգնություն հատկացնելու օրինագծի քվեարկությունը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Սենատում գտնվող աղբյուրին:

«Քվեարկությունը հետաձգվել է: Ուկրաինայի հարցով օրենքի նախագծի քննարկումը կվերսկսվի մարտի 24-ից ոչ շուտ, երբ սենատի անդամները մեկշաբաթյա ընդմիջումից հետո աշխատավայր վերադառնան»,- ասել է զրուցակիցը:

Քվեարկության հետաձգման պատճառը օրինագծի տարբեր դրույթների շուրջ տարաձայնություններն են. նախատեսվում էր Կիևին տրամադրել 1 մլրդ դոլարի վարկային երաշխիքներ: Սակայն հանրապետականներին դուր չի եկել այն փաստը, որ դեմոկրատները փաստաթղթում ներառել են հավելված, ինչը մեծացնում է ԱՄՀ-ի հնարավորությունները վարկավորման հարցում. Ուկրաինայի հետ այն ոչ մի կապ չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել