Մարդկանց մեծամասնությունը նիհարում է աշխատանքային օրերին, և ավել կիլոգրամներ հավաքում հանգստյան օրերին, երբ չի աշխատում և ավելի շատ ժամանակ է ունենում ինչ-որ տեղ գնալու ուտելու համար: Այս մասին ասվում է Քորնելի համալսարանի նոր հետազոտությունում:
Հետազոտության համար դոկտոր Բրայան Ուոնսինկը՝ հետազոտության առաջատար հեղինակը, հետևել է 25-62 տարեկան 80 մարդու քաշի տատանումներին, ում առաջարկվել է 10 ամիսների ընթացքում կշռվել ամեն օր արթնանալուց հետո։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը հանգստյան օրերից հետո (կիրակի և երկուշաբթի) ավելի շատ է կշռել և նիհարել է աշխատանքային օրերի ընթացքում՝ հասնելով իրենց նվազագույն քաշին ուրբաթ օրը:
աղբյուր՝ Newsmax Health
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=251887341659319&set=a.200665703448150.1073741832.185332971648090&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել