Շատերս ենք բողոքում հեռուստատեսությունը ողողած դեբիլ ու անիմաստ շոու-ծրագրերից: Իմ անունն է, կանխիկ հումոր, իմ տաղանդավոր ընտանիքը, թաքնված տաղանդ,չգիտեմ ինչ րոպեում և նմանատիպ շոուների իրականացման հիմնական մեղավորներից մեկը իմ կարծիքով  ծնողներն են:

Նրանք շատ են տարվում իրենց երեխաներին տաղանդավոր տեսնելու ցանկությամբ ու թողնում են ինչ ծրագրի ասես մասնակցեն, միայն վերջում հպարտանան իրենց անչափ տաղանդավոր զավակներով, ում արդեն ամբողջ երկիրը կճանաչի, թե հեռուստատեսությամբ ցույց տան:

Այս փաստերը հաշվի առնելով` խելացի հեռուստաընկերությունները քոփի են անում ուղեղազուրկ  հաղորդումներ լավ իմանալով որ հայերի մի մասը սիրում է հեռուստատեսությունով երևալ+փող կպցնել:

Եթե ծնողը չթողնի իր երեխան գնա կապիկություն անի  մի երկու գրոշի համար, բացասաբար վերաբերվի նման անիմաստ հաղորդումներին, երեխան հաստատ ծնողի բացասական վերաբերմունքը ձեռք կբերի:Իսկ հիմա խղճում եմ այն երեխաներին ու ինչու ոչ նաև մեծահասակներին, ովքեր պատրաստ են 5000 և ավելի գումարի համար ծաղրի առարկա դառնալ:

Հիշու՞մ եք մի ժամանակ ազգի տաղանդներին ԱԼՄ էին տանում: Իհարկե կհիշեք, դա ոչ վաղ անցյալում էր, երբ ազգի թղթե ադամանդները հպարտանում էին իրենց ձեռքբերումներով, իսկ իրենց մայրերն էլ ուրախանում էին, որ Կարապետիչի հետ պարել են: Այ հենց այդ ժամանակ ինձ որպես լավ ասմունքող ուզում էին մասնակից դարձնել, բայց իմ ծնողները չթույլատրեցին: Հիմա  դրա համար անչափ ուրախ եմ:

Էլ չեմ ասում կենդանի մատյանի մասին, որից մի քանի հաղորդում եմ նայել, բայց ես հաստատ կփակեի այդ հաղորդումը, եթե ջուր ծեծելու ցանկություն չկա իհարկե:Ու ընդհանրապես, Armenia TV-ով դեռ ոչ մի նորմալ հաղորդում չեմ տեսել:

Թե դուք մի հաղորդում գիտեք, որը արժե դիտել և օգուտ քաղել, ասեք ես էլ իմանամ, մի բան էլ ներողություն կխնդրեմ նման մեղադրանքի համար:Իսկ որ Armenia TV-ն ալիք չի, միայն ես չեմ փաստում:Խնդրում եմ չալարեք ու մինչև վերջ դիտեք: ՈՒշադրություն դարձրեք առաջին մեկնաբանությանը:


Իսկ այս մի վիդեոն թող նայեն հատկապես այն ծնողները, ովքեր երեխաներին կողքին դրած սերիալ են նայում: Կարևորը երեխեն էտ մի քանի ժամը ձենը կտրած նստում ու իրենց չի խանգարում, իսկ ազդեցության վրա թքած, երեխեք են, շատ չեն հասկանում:

Որպես ամփոփում, ես ավելի շատ ծնողներին ու տարին տասներկու ամիս հեռուստացույցին կպած մարդկանց եմ մեղադրում, հետո նոր հեռուստատեսությանը: Ահա և վերջ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել