hoparinyoAraratnews.am-ը գրում է.

ՌԴ Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի ցուցակ, որտեղ նշվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական, ռազմական և բիզնեսի ոլորտի այն մերձավորների անունները, որոնց նկատմամբ Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ղրիմի հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը պաշտպանելու համար։

Ցուցակում արդեն կան՝

Ալեքսանդր Բորտնիկով – ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար

Սերգեյ Գլազյով – ՌԴ նախագահի խորհրդական

Նիկոլայ Պատրուշև – ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Սերգեյ Շոյգու – ՌԴ պաշտպանության նախարար

Վլադիսլավ Սուրկով – ՌԴ նախագահի օգնական

Ալեքսանդր Վիտկո – ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատար

Ցուցակում կարող են լինել՝

Վալենտինա Մատվիենկո – ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ

Ալեքսեյ Պուշկով – ՌԴ պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ

Դմիտրի Ռոգոզին - ՌԴ փոխվարչապետ

Վլադիմիր Ժիրինովսկի – ՌԴ պետդումայի պատգամավոր

Ռամզան Կադիրով – Չեչնիայի նախագահ

Ալեքսանդր Զալդոստանով – բայկերների առաջնորդ

Դմիտրի Կիսելյով – «Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն

Պուտինի բիզնես-գործընկերներից ցուցակում կարող են հայտնվել՝

Ալեքսեյ Միլլեր – «Գազպրոմի» ղեկավար

Իգոր Սեչին – «Ռոսնեֆտի» նախագահ

Վլադիմիր Յակունին – «РЖД»-ի նախագահ

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է «սառը պատերազմից» հետո ամենակոշտ պատժամիջոցները կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ Ղրիմի հարցում միջամտություն ցուցաբերելու համար։ Իր հերթին, ԵՄ-ն ևս պատրաստվում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ կիրառել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել